Forbes Middle East-ը հրապարակել է Fintech 50 վարկանիշը

08.04.2024 | 14:04 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Forbes Middle East-ը հրապարակել է Fintech 50 վարկանիշը։

Վարկանիշում առաջին տեղն է զբաղեցնում ԱՄԷ-ում գործող Wio Bank-ը։ 2022 թվականի սեպտեմբերին այն գործարկել էր Wio Business թվային բանկինգի իր առաջին հավելվածը, որին հաջորդեց Wio Personal-ը՝ նախատեսված մանրածախ հաճախորդների համար:

Երկրորդ տեղում եգիպտական Fawry ընկերությունն է, որը էլեկտրոնային վճարումների եւ թվային ֆինանսների ծառայություններ է մատուցում ավելի քան 51,7 միլիոն հաճախորդներին։

Վարկանիշում ընդգրկված ընկերություններից 13-ը Եգիպտոսից են։ ԱՄԷ-ն եւ Սաուդյան Արաբիան ներկայացված են յուրաքանչյուրը 11 ընկերությունով։

Այս երեք երկրների ընկերություններին բաժին է ընկնում վարկանիշի 70%-ը։

Ամբողջական վարկանիշը հասանելի է https://www.forbesmiddleeast.com/lists/the-middle-easts-fintech-50/ հղումով։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 10917
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW