Mastercard-ը գործարկում է խարդախության դեմ ուղղված GenAI գործիք

05.02.2024 | 15:07 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Mastercard
Mastercard-ը հայտարարել է Decision Intelligence Pro-ի՝ Decision Intelligence (DI) լուծման կատարելագործված տարբերակի գործարկման մասին:

Նոր լուծումը, որը կհայտնվի շուկայում այս տարվա ընթացքում, օգտագործում է գեներատիվ արհեստական բանականությունը՝ 1 տրիլիոն տվյալների կետեր մանրակրկիտ ուսումնասիրելու եւ գործարքների հավաստիությունը կանխատեսելու համար:

Տեխնոլոգիան գնահատում է գործարքի մեջ ներգրավված մի քանի սուբյեկտների միջեւ փոխհարաբերությունները 50 միլիվայրկյանից պակաս ժամանակում, ինչը գերազանցում է DI-ի գործող ցուցանիշը։ Այս բարելավումն ընդլայնում է Mastercard-ի առկա հնարավորությունները՝ իրական ժամանակում վերլուծելու տեղեկությունները  օգտահաշիվների, գնումների, վաճառողների եւ սարքերի մասին:

Իրական ժամանակում սքանավորելով հավանական վաճառքի կետերը՝ Mastercard-ի լուծումն ապահովում է նաեւ կեղծ ազդանշանների նվազեցումը ավելի քան 85%-ով։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 9168

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW