Mastercard-ը հայտարարել է Mastercard Small Business AI ծրագրային լուծման սպասվող մեկնարկի մասին, որի նպատակն է աջակցել փոքր բիզնեսին ամբողջ աշխարհում:Mastercard Small Business AI-ն ներառական արհեստական բանականության գործիք է, որը նախատեսված է փոքր բիզնեսի սեփականատերերին անհատականացված խորհրդատվություն տրամադրելու համար՝ իրական ժամանակում: Լուծումը կօգտագործի ոչ միայն Mastercard-ի բովանդակությունը, այլեւ համաշխարհային մեդիա կոալիցիայի կոնտենտը, որը ներառում է Blavity Media Group-ը, Group Black-ը, Newsweek-ը եւ TelevisaUnivision-ը:Mastercard Small Business AI-ի պիլոտային գործարկումը նախատեսվում է ԱՄՆ-ում, որից հետո այն դուրս կբերվի միջազգային շուկաներ։ Mastercard-ը նախատեսում է լրացուցիչ գործընկերներ ներգրավել ամբողջ աշխարհում՝ գործիքի տեղայնացման եւ այն առավել կիրառական դարձնելու համար:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 9595