Multiverse Computing-ը եւ Moody's Analytics-ը քվանտային լուծումների հարթակ են գործարկել

14.12.2023 | 10:13 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Multiverse Computing-ը եւ Moody's Analytics-ը գործարկել են QFStudio քվանտային հարթակը:

Հարթակի նպատակն է մարքեթփլեյս ստեղծել քվանտային լուծումների համար, որոնք կենտրոնացած են մեքենայական ուսուցման, օպտիմալացման, ինչպես նաեւ ֆինանսական հատվածում գնագոյացման ու մոդելավորման խնդիրների վրա:

QFStudio-ն նպատակ ունի «կամուրջ» դառնալ ավանդական ֆինանսական լուծումների եւ քվանտային հաշվարկների դարաշրջանի միջեւ եւ քայլ առաջ կատարել՝ ապահովելու քվանտային հաշվարկների հասանելիությունն ու կիրառելիությունը իրական ֆինանսական սցենարներում:

«Միասին աշխատելով քվանտային տեխնոլոգիաների հնարավորություններն ուսումնասիրելու ուղղությամբ՝ մեծացնում ենք բարդ խնդիրներն ավելի արագ լուծելու եւ դրանք շուկա դուրս բերելու մեր ունակությունը, որպեսզի յուրաքանչյուր ֆինանսական հաստատություն կարողանա օգտագործել քվանտային տեխնոլոգիաների ուժը»,- նշել են Moody's-ում:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 10240
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW