Visa Everywhere Initiative մրցույթ՝ Հայաստանում գործող ֆինտեխ ստարտափների համար
20.04.2023 | 11:30 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://www.visa.gp/

Մրցույթի շրջանակում ստարտափները պետք է ներկայացնեն ապագայի վճարային եւ կոմերցիոն խնդիրների լուծմանն ուղղված նորարարական լուծումներ։
Visa-ից հայտնել են, որ դրամական պարգեւներից զատ, VEI-ի հաղթողները կստանան բանկային, առեւտրի, վենչուրային կապիտալի եւ պետական հատվածներում Visa-ի գործընկերների հսկայական ցանցեր մուտք գործելու եւ ծանոթություններ հաստատելու հնարավորություն:
Նշվում է, որ VEI-ի CEMEA տարածաշրջանային մրցույթի շրջանակում այս տարի առաջին անգամ կշնորհվի ռիսկերի եւ անվտանգության ոլորտի համար նախատեսված «Fintechs Innovating in Risk Excellence» կամ «FIIRE» մրցանակը: Visa-ի եւ Emirates NBD-ի այս համատեղ հատուկ մրցանակին կարող են հավակնել խարդախությունների կառավարման, կիբերանվտանգության եւ վարկային ռիսկերի ուղղությամբ մասնագիտացած համաշխարհային ֆինտեխ խաղացողները։ Visa-ի եւ Emirates NBD-ի ներկայացուցիչների համատեղ գնահատումից հետո հաղթող ֆինտեխ ընկերությունը կստանա $25,000 մրցանակ եւ տարածաշրջանում առաջատար բանկ հանդիսացող Emirates NBD-ի հետ աշխատելու հնարավորություն։
«Visa Everywhere Initiative-ը հարթակ է, որը ֆինտեխ ընկերություններին եւ ձեռնարկատերերին հնարավորություն է տալիս ցուցադրել վճարումների եւ կոմերցիայի աշխարհում առավել բեկումնային, ազդեցիկ լուծումները։ Կարծում ենք, որ թվային տնտեսություն մուտքը խթանում է արդար եւ ներառական աճը, իսկ VEI-ն այս ոլորտում առաջատար դեր խաղացող նորարարներին աջակցելու կարեւոր միջոց է», - նշել է Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն։
Հայկական ստարտափների համար VEI մրցույթին դիմելու վերջնաժամկետը մայիսի 14-ն է։
Մանրամասները հասանելի են հղումով:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: