Tinkoff-ը գործարկել է հեռախոսահամարի սքաներ՝ գերարագ վճարումների նպատակով
17.11.2022 | 15:01 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /


Tinkoff-ի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ դրա օգնությամբ հաճախորդները կարող են ռեկորդային արագ ժամկետում կատարել դրամական փոխանցումներ՝ սքանավորելով ցանկացած հեռախոսահամար ցանկացած տեսքով։ Սքաները ստեղծելու համար մշակվել է ձեռագրի ճանաչման սեփական տեխնոլոգիան:
Սքաները ճանաչում է հեռախոսահամարի թվերը նեյրոնային ցանցերի եւ ալգորիթմների հիման վրա, որոնք մշակվել են մեծ քանակի տվյալների հետ աշխատանքի արդյունքում: Այժմ տեխնոլոգիան կարող է ճանաչել եւ կարդալ ցանկացած մակերեսից ցանկացած հեռախոսահամար՝ տպված կամ գրված ցանկացած տեսքով:
Խելացի տեսախցիկը հեռախոսահամարի վրա ուղղելիս սքաները վերլուծում է պատկերը, գտնում թվերով հատվածները եւ դրանք միավորում տողերի մեջ՝ հեռացնելով հեռախոսահամարի հետ չառնչվող տեղեկատվությունը: Այնուհետեւ հայտնաբերված տողերը ճանաչվում են նեյրոնային ցանցի միջոցով, ստացված տարբերակներից որոնման ալգորիթմն ընտրում է ռուսաստանյան օպերատորների հեռախոսահամարներին վերաբերող թվերի ամենահարմար հաջորդականությունը:
Հեռախոսահամարի սքաները մեկ պատկերը մշակում է ակնթարթորեն՝ 0,3 վայրկյանից պակաս ժամանակում: Եթե մակերեսի վրա միաժամանակ ցուցադրված է մի քանի հեռախոսահամար, սքաները կարդում է բոլորը եւ օգտատիրոջն առաջարկում ընտրել անհրաժեշտը:
«Tinkoff-ի թիմի ուժը կայանում է նրանում, որ հիմնվելով տեխնոլոգիական վերջին միտումների վրա, օգտագործելով test and learn մեթոդը, մենք ստեղծում ենք մեր սեփական լուծումները, որոնք օգնում են օգտատերերին լուծել առօրյա խնդիրները:
Այսպես, երբ մենք սկսեցինք աշխատել սքաների վրա, հասկացանք, որ ստանդարտ ձեռագիր տվյալների հավաքածուները հարմար չեն մեր խնդիրների համար. իրական կյանքում մարդիկ թվերը տարբեր կերպ են գրում:
Հետեւաբար, որպեսզի սքաներն արագ եւ հստակ կարդա ձեռագիր հեռախոսահամարները, մշակեցինք տարատեսակ ձեռագրերի սեփական գեներատորը, որը հնարավորություն տվեց ստեղծել թվերի ճանաչման տեխնոլոգիա»,- ասել է Tinkoff-ի բիզնես տեխնոլոգիաների գծով փոխնախագահ Կոնստանտին Մարկելովը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: