ՌԴ առցանց ռիթեյլերները գործարկում են արդար գներ որոշելու ալգորիթմներ
14.10.2022 | 15:31 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ vladtime.ru

RB.ru-ի փոխանցմամբ՝ օգտատերերը կարող են օգտվել ծառայությունից՝ միացնելով «առաջինը՝ շահավետները» («сначала выгодные») ֆիլտրը։ Ծառայությունն աշխատում է հավելվածում եւ մարկետփլեյսի կայքում:
«Սա եզակի գործիք է, որը նմանը չունի առցանց ռիթեյլի շուկայում: Այն թույլ կտա սպառողներին տեղեկատվություն ստանալ իրական զեղչերի մասին, ինչպես նաեւ կպաշտպանի գործարարներին շուկայի այլ մասնակիցների կողմից անբարեխիղճ մրցակցությունից»,- նշել են Wildberries-ի մամուլի ծառայությունում:
Միաժամանակ, Yandex.Market-ը կգործարկի հատուկ ալգորիթմ՝ հարթակում անհիմն բարձր գները բացահայտելու համար։ Այս միջոցը պետք է պաշտպանի բարեխիղճ վաճառողներին՝ նրանց առաջարկների համար ավելի շատ դիտումներ ապահովելով հարթակի ցուցափեղկերում:
Ալգորիթմը կհամեմատի ապրանքի գինն այլ մարկետփլեյսերում դրա արժեքի հետ: Միաժամանակ, հարթակում վերջնական գները սահմանելու սահմանափակումներ չեն լինի, դրանք նախկինի պես կներկայացնի վաճառողը։ Եթե ալգորիթմը հայտնաբերի արժեքի անհիմն բարձրացում, վաճառողին համապատասխան ծանուցում կուղարկվի:
«Խոսքը միայն այն ապրանքների մասին է, որոնց գները վաճառողները միտումնավոր ուռճացնում են հենց Yandex.Market-ում՝ օգտվելով լայն լսարանի շրջանում առաջխաղացման հնարավորություններից։ Խոսքը ոչ թե գների ցածր կամ վերին շեմ սահմանելու, այլ մեր հաճախորդների նկատմամբ արդար վերաբերմունքի մասին է»,- պարզաբանել են ընկերությունում:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: