Միջազգային հաշվարկների բանկն առաջարկում է զսպել Big Tech-ի աճող իշխանությունը
03.08.2021 | 12:56 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://www.bis.org/

BIS-ի գլխավոր մենեջեր Ագուստին Կարստենսը եւ նրա երեք գործընկերները հայտարարել են, որ ներկայիս համակարգը «դժվար թե համարժեք պատասխան տա» ֆինանսական ոլորտում Big Tech-ի հայտնվելուն:
«Ընթացիկ կառուցվածքը հաշվի չի առնում ֆինանսական ոլորտի վրա Big Tech-ի պոտենցիալ (միգուցե՝ գլոբալ) համակարգային ազդեցությունը եւ հնարավոր կողմնակի ներգործությունները»,- գրել են պաշտոնյաները: Վճարային ընկերությունների համար ներկայումս գործող լիցենզավորման պահանջները «ձեւավորվել էին դրամական փոխանցումների ծառայությունների փոքր մատակարարների համար»:
Փաստաթղթում ընդգծվում է Google-ի եւ Facebook-ի օգտատերերի թվի աճը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Alibaba Group-ին եւ Tencent-ին Չինաստանում բաժին է ընկնում մոբայլ վճարումների շուկայի ավելի քան 90%-ը: BIS-ի ղեկավարների կարծիքով՝ ֆինանսական ծառայությունների ոլորտում տեխնոլոգիական ընկերությունների աճը պայմանավորված է նոր պրոդուկտների ներդրման արագությամբ, օգտատերերի մեծ բազայով եւ ցանցային ներգործությամբ:
BIS-ը նշում է կենտրոնական բանկերի եւ ֆինանսական մարմինների ղեկավարների աճող անհանգստությունը՝ պայմանավորված նոր տեխնոլոգիաներով, որոնք դուրս են գալիս ավանդական բանկային համակարգի շրջանակից:
BIS-ի ներկայացուցիչներն առաջարկում են ավելի հստակ կանոններ սահմանել տեխնոլոգիական ընկերությունների համար, ինչպես դա արվել է ԵՄ-ում, Չինաստանում եւ ԱՄՆ-ում: Այս իրավասությունները սահմանել են դրույթներ, որոնք կանխում են խոշոր տեխնոլոգիական ընկերությունների կողմից տվյալների կենտրոնացումը եւ հակամրցակցային գործելակերպը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: