Raisin DS. Մրցակիցների միավորում եվրոպական ֆինտեխ շուկայում
02.07.2021 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ germany.in-24.com

Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, միավորված ընկերությունը, որի կենտրոնակայանը տեղակայված է Բեռլինում, կկոչվի Raisin DS եւ կունենա ավելի քան 500 աշխատակից: Ընկերությունները կպահպանեն իրենց գործող գրասենյակները Նյու Յորքում, Լոնդոնում, Մանչեստրում եւ Մադրիդում: Ընկերությունները հրաժարվել են բացահայտել միավորված խմբի գնահատումը եւ Raisin-ի ու Deposit Solutions-ի հարաբերական մասնաբաժինները:
Deposit Solutions-ը հիմնադրվել է 2011 թվականին, խնայողական ավանդների ոլորտում առաջատար եվրոպական b2b բաց բանկինգի հարթակ է: Մարկետփլեյսի շրջանակում ընկերությունն ավելի քան 150 գործընկեր է կապում բանկերի հետ, որոնք տրամադրում են դեպոզիտային պրոդուկտներ:
Raisin-ը հիմնադրվել է 2012 թվականին, ներկայումս խնայողությունների եւ ներդրումների համար առաջատար եվրոպական b2c հարթակ է: Ընկերության մարկետփլեյսը եւս հասանելիություն է առաջարկում դեպոզիտային պրոդուկտներին՝ հաճախորդներին ամբողջ Եվրոպայից: Գերմանիայում ընկերությունն առաջարկում է նաեւ դիվերսիֆիկացված պորտֆելներ ETF-ներից (Exchange Traded Funds) եւ ETF-ի վրա հիմնված կենսաթոշակային պրոդուկտներ:
Raisin DS նոր ընկերությունը միավորելու է b2b եւ b2c հատվածներում խնայողությունների եւ ներդրումային պրոդուկտների լավագույն փորձն «ամեն օրվա համար»:
Մինչ օրս երկու մասնավոր խմբերը ներգրավել են €300 միլիոնի (մոտ $359 միլիոն) արտաքին ֆինանսավորում: PayPal-ը հանդիսանում է Raisin-ի ներդրողը, իսկ Deutsche Bank-ը՝ Deposit Solutions-ի: Երկու ընկերություններն էլ մեծ աճ են գրանցել վերջին երկու տարվա ընթացքում, իսկ նրանց հաճախորդային միագումար ակտիվներն աճել են մինչեւ €20 միլիարդ (մոտ $24 միլիարդ):
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: