Գերմանական Wefox թվային ապահովագրական ստարտափը ներգրավել է $650 մլն. ներդրողներն ինշուրտեխ ընկերությունը գնահատել են $3 մլրդ, հաղորդում է Forinsurer.com-ը՝ վկայակոչելով Reuters-ը:Սա վերջին տարիների ամենախոշոր ներդրումներից մեկն է ինշուրտեխ ոլորտում։ Wefox-ի գնահատումը եռապատկվել է 2019 թվականից ի վեր, երբ ստարտափը ներդրողներ էր ներգրավել:Ներդրումները գլխավորել է բեռլինյան Target Global վենչուրային հիմնադրամը, որի գլխավոր գործընկեր Յարոն Վալերը հույս է հայտնել, որ Wefox-ը կկենտրոնանա Եվրոպայում աճի վրա՝ նախքան հաջորդ տարի ԱՄՆ-ում եւ Ասիայում գործարկվելը:Wefox-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ջուլիան Թեյքեն տեղեկացրել է, որ ներդրումային փուլը մեծ պահանջարկ է վայելել ներդրողների կողմից, քանի որ Wefox-ն ավելի արագ եւ շահութաբեր էր աճում, քան իր հետ մրցակցող առցանց ապահովագրողները, որոնք կորուստներ են կրում:Wefox-ն առաջարկում է թվային գործիքներ, որոնք ապահովագրական գործակալներին հնարավորություն են տալիս օպտիմալացնել եւ ավտոմատացնել վաճառքի աշխատատար գործընթացները: Գործակալները 10 պոլիսներից 9-ը վաճառում են Եվրոպայում, ինչի արդյունքում սպառողների հետ անմիջապես աշխատող մրցակիցները, օրինակ՝ Lemonade-ը, պայքարում են շուկայի ավելի փոքր մասնաբաժնի համար:Wefox-ը, որը ներկա է Գերմանիայում, Շվեյցարիայում եւ Լեհաստանում, ստացված ֆինանսավորումն օգտագործելու է Եվրոպայում ընդլայնվելու համար: Ընկերությունը նպատակ ունի ավելացնել իր եկամուտը 2020 թվականի $143 միլիոնից մինչեւ $350 միլիոն:Wefox-ը հաջորդ տարվանից ակնկալում է ապահովագրավճարներից եւ միջնորդավճարներից ստացված եկամտի հավասարաչափ բաժանում՝ պայմանավորված ծառայությունների տեսականու ընդլայնմամբ:Ինչ վերաբերում է ծախսերին, ապա տվյալների ընդլայնված վերլուծությունը եւ հաճախորդների հետ փոխգործակցության ավելի քան 80%-ն ավտոմատացնելու ունակությունը վկայում են այն մասին, որ Wefox-ը կարող է դիմումներն ավելի արագ եւ էժան մշակել, քան ավանդական ապահովագրական ընկերությունները:Wefox-ն իր ռիսկերը վերաապահովագրում է Munich Re ընկերությունում:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 5211