PayPal-ի համահիմնադիրն իր սեփական նեոբանկն է գործարկում
12.05.2021 | 15:32 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ media.bizj.us

Nirvana-ի նպատակն է հեշտացնել ֆինանսական ծառայությունների հետ աշխատանքը: Մշակողները ձգտում են նաեւ թափանցիկ դարձնել ծառայությունների մատուցումն ու դրանց գնագոյացումը: Նախագիծն ուղղված է ամերիկացիներին:
«Նախագծի առաքելությունն է օգնել ընտանիքներին բարելավել վարկային գծերի մասով առաջարկները եւ ակտիվների խնայողության հնարավորությունները՝ դրա հետ մեկտեղ պահպանելով ամենօրյա ծախսերի հաշվեկշիռը»,- ասված է Nirvana-ի մամուլի հաղորդագրության մեջ:
Ներկայումս Բիլ Հարիսը զբաղված է իր նոր նախագծի համար թիմ ստեղծելով: Նա նախատեսում է մինչեւ տարեվերջ վարձել 50 մասնագետի: Հաջորդ տարվա ընթացքում Nirvana-ի անձնակազմը կարող է ընդլայնվել մինչեւ 200 աշխատակից:
Արդեն այսօր նեոբանկի թիմում ընդգրկված են շատ հայտնի մասնագետներ: Այդ թվում՝ Nirvana-ի անձնակազմում կաշխատեն կալիֆոռնիական Ripple ստարտափի, Marcus թվային բանկի, Goldman Sachs ֆինանսական կոնգլոմերատի, PayPal-ի եւ շատ այլ խոշոր կազմակերպությունների նախկին աշխատակիցներ:
Բիլ Հարիսի խոսքով՝ նախագիծը բավարար միջոցներ ունի աշխատանքային խումբ ստեղծելու՝ ընթացիկ ծրագրերը կյանքի կոչելու համար:
Պարբերականը նշում է, որ PayPal-ի նախկին ղեկավարին կրիպտոհամայնքի անդամները հիշում են կրիպտոարժույթների նկատմամբ բացասական դիրքորոշմամբ: Հատկանշական է, որ նոր ղեկավարության ներքո վճարային համակարգը, ըստ լրատվամիջոցների, ուսումնասիրում է սթեյբլքոինի թողարկման հնարավորությունը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
08.04.2025 | 10:11 Նորություններ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: