Արագ վճարումների համակարգը նոր հնարավորություն է ընձեռում օնլայն ռիթեյլերներին
16.09.2019 | 14:18 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://www.fly-phone.ru

«Ռուսաստանյան խոշոր օնլայն ռիթեյլերը դարձել է Ռուսաստանում առաջին ինտերնետ խանութը, որն իրականացրել է QR կոդով փորձնական վճարում Արագ վճարումների համակարգի միջոցով: Русский Стандарт բանկն ապահովել է վճարման տեխնիկական հնարավորությունը e-commerce-ի համար ԱՎՀ-ի տեխնոլոգիայի կիրառմամբ»,- ասված է ՌԴ Վճարային քարտերի ազգային համակարգի (ՎՔԱՀ) հաղորդագրությունում:
QR կոդի օգնությամբ ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարման տեխնոլոգիան շատ պարզ է: Գնորդին անհրաժեշտ է ընտրել ԱՎՀ-ի միջոցով վճարումը, այնուհետեւ սքանավորել համակարգչի էկրանին ցուցադրված QR-կոդը եւ իր բանկի մոբայլ հավելվածի օգնությամբ հաստատել վճարումը հավելվածում: Վճարողի բանկը եւս պետք է լինի ԱՎՀ-ի անդամ: Գնումը կատարելուց հետո գնորդի հաշվից գումարն անմիջապես կմուտքագրվի խանութի հաշվին:
«Համաձայն մեր տվյալների՝ ռուսաստանցիների 39%-ը պարբերաբար անկանխիկ վճարումներ է կատարում ապրանքների եւ ծառայությունների դիմաց ինտերնետ խանութներում, չհաշված նրանց, ովքեր տարբեր ծառայությունների դիմաց վճարում են իրենց բանկի մոբայլ հավելվածի միջոցով: Մենք վստահ ենք, որ ԱՎՀ-ի օգնությամբ անկանխիկ վճարումների նոր եղանակն օնլայն տիրույթում գնումներ կատարող ռուսաստանցիների համար կլինի նույնքան պարզ եւ պահանջված»,- նշել է ՎՔԱՀ-ի ինովացիոն ծառայությունների զարգացման գծով տնօրեն Դմիտրի Կոլեսնիկովը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: