Կայացել է Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը

06.02.2014 | 12:14 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա-ում ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով կայացել է «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի 9-րդ թողարկման (100.000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 12 ամիս ժամկետայնությամբ, 10.000 հատ անվանական զեղչատոկոսային) պարտատոմսերի   տեղաբաշխումը:

Որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցել են Բորսայի թվով 4 անդամներ:

Տեղաբաշխման ընթացքում ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 924.419.680 դրամ, իսկ  բավարարված գնման հայտերի ընդհանուր ծավալը` 741.058.200  դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 8.6766%, սահմանային (կտրման) եկամտաբերությունը` 8.8013%:

Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարներն ընկերությունն ուղղելու է իր գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից քաղաքացիներին տրամադրված բնակարանային հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը:

2014թ. փետրվարի 5-ի դրությամբ  Ազգային Հիփոթեքային Ընկերության կողմից վերաֆինասավորվել է շուրջ 4313 հատ վարկ 34.4 մլրդ դրամ ծավալով, որից 2739 հատ վարկը 26.3 մլրդ դրամ ծավալով Երեւանում, իսկ 1574 հատը՝ 8.1 մլրդ դրամ ծավալով մարզերում: Տրամադրված վարկերի 2782-ը 26.9 մլրդ  դրամ ծավալով տրամադրվել է ձեռքբերման նպատակով, իսկ 1531 հատը 7.5 մլրդ դրամ ծավալով  վերանորոգման եւ կառուցապատման նպատակով:

31.12.2013թ.-նի դրությամբ ընկերության ակտիվները կազմել են 29.9 մլրդ ՀՀ դրամ, իսկ ընդհանուր  կապիտալը՝ 10.7 մլրդ դրամ, չբաշխված շահույթը՝ 1.4 մլրդ:
 
2013թ.-նի դեկտեմբերի 17-ին ընկերությունը 13.7 մլն ԱՄՆ դոլարի վարկային գծի պայմանագիր է  ստորագրել  Ֆրանսիական զարգացման գործակալության հետ՝ բնակարանային էներգոարդյունավետության բարձրացման եւ միկրովարկերի ֆինանսավորման ծրագրի իրականացման նպատակով:


 



Դիտում՝ 1837
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW