Ֆինանսների նախարարությունը հայտնել է այսօր կայացած աճուրդի ժամանակ 20 տարի ժամկետով թողարկված պետական պարտատոմսերի եկամտաբերությունը կազմել է 11.63 տոկոս, այն դեպքում, երբ տարեսկզբին համադրելի ցուցանիշը կազմել է 16.43 տոկոս:«Ֆինանսների նախարարությունը 6,25 տոկոս եկամտաբերությամբ եվրապարտատոմսերի թողարկումից հետո հայտարարել էր, որ ստացված միջոցներն օգտագործելու է այնպիսի տրամաբանությամբ, որ նվազի նաեւ դրամային պարտատոմսերի շուկայական եկամտաբերությունը: Արդեն իսկ կատարված միջոցառումների արդյունքում հաջողվել է նվազեցնել տոկոսադրույքները, եւ նոյեմբերին կայացած աճուրդի ժամանակ 3 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի եկամտաբերությունը կազմել է 10.16 տոկոս՝ տարվա սկզբի 14.28 տոկոսի փոխարեն: Ֆինանսների նախարարությունը շարունակելու է վճռական քայլեր իրականացնել պետական պարտատոմսերի շուկայում պարտատոմսերի եկամտաբերության կորի ամբողջ երկայնքով այնպիսի տոկոսադրույքներ ձեւավորելու ուղղությամբ, որոնք կապահովեն վերը նշված նպատակը՝ արտարժույթով ու դրամով պարտատոմսերի եկամտաբերության համաչափությունը», - ասված է ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 2130