Կայացել է Ազգային հիփոթեքային ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը

17.04.2013 | 16:02 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Այսօր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա-ում ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով կայացել է «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի հինգերորդ  թողարկման (100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, վեց ամիս մարման ժամկետով, 10,000 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմսեր) պարտատոմսերի   տեղաբաշխումը:

Որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցել են Բորսայի թվով 5 անդամներ:

Տեղաբաշխման ընթացքում ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 1,250,000,000 ՀՀ դրամ, իսկ  բավարարված գնման հայտերի ընդհանուր ծավալը` 954,559,170.4 ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.3647%, իսկ սահմանային (կտրման) եկամտաբերությունը` 9.5006%:

Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարներն ընկերությունն ուղղելու է իր գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից քաղաքացիներին տրամադրված բնակարանային հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը:

Դիտում՝ 2468
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW