Կկայանա ֆինանսական շուկաների հայ-վրացական առաջին ֆորումը

26.06.2012 | 13:57 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Երեւան/Մեդիամաքս/. Հունիսի 29-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի նախաձեռնությամբ Դիլիջանում, առաջին անգամ կանցկացվի հայ-վրացական ֆինանսական շուկաների ֆորումը:

Ֆորումը նախատեսում է ներգրավել Հայաստանի եւ Վրաստանի շուկայի կարգավորողների, ֆոնդային բորսաների, կենտրոնական դեպոզիտարիաների, բանկերի եւ ներդրումային ընկերությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Ֆորումի ընթացքում քննարկվելու են երկու երկրների կապիտալի շուկաների վերջին զարգացումները, կենսաթոշակային բարեփոխումները եւ դրանց ազդեցությունը արժեթղթերի շուկայի վրա, ինչպես նաեւ Հայաստանում եւ Վրաստանում բիզնեսի զարգացման եւ այս ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Դիտում՝ 13386

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW