Բագրատյան. Դրամը կշարունակի սահուն արժեզրկվել

25.05.2012 | 14:09 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Երեւան/Մեդիամաքս/. Դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվում է վերջինիս թանկացման պատճառով՝ նավթի էժանացման հետ կապված, Արմնյուզ հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը:

Ըստ նրա, կան նաեւ դրամի արժեզրկման ներքին գործոններ, որոնք են` կապիտալի արտահոսքը երկրից, դրամի մեծ էմիսիան, ինչպես նաեւ տրանսֆերտների աճի դանդաղեցումը:

«Երբ շատ մարդ է գնում երկրից, գալիս է մի պահ, որ տրանսֆերտները պետք է պակասեն: Մարդիկ գտնում են, որ ավելի լավ է հարազատներին տանել այստեղից, քան պահել Հայաստանում եւ իրենց փող ուղարկել», - ասել է Հրանտ Բագրատյանը:

Նրա կանխատեսմամբ, առայժմ դրամի սահուն անկումը կշարունակվի, սակայն հաջորդ տարի, երբ Հայաստանը պետք է շուրջ 500 մլն դրամի չափով արտաքին պարտք մարի, դրամի արժեզրկումը կարող է շեշտակի լինել:

«2013-ին արտաքին պարտքի սպասարկման գումարը միանգամից եռապատկվում է եւ հաջորդ տարվա ապրիլ-մայիսից սկսած դա կարող է բերել դրամի կտրուկ արժեզրկմանը», - ասել է Հրանտ Բագրատյանը, հավելելով, որ առաջիկա ամիսներին դրամի արժեզրկման պատճառով կուժեղանա գնաճը:

Դիտում՝ 4202

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW