ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն աջակցել է ուսանողական «Ֆոնդային բորսա» խաղին

22.05.2012 | 09:27 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Երեւան/Մեդիամաքս/. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն մեթոդաբանական եւ կազմակերպչական աջակցություն է ցուցաբերել Երեւանի Պետական Համալսարանի Տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողների նախաձեռնած «Ֆոնդային բորսա» ինտելեկտուալ խաղին:

Խաղի ժամանակ ուսանողները բաժանվել էին թիմերի՝ բրոքերային ընկերությունների, ընտրել էին իրենց ներդրումային քաղաքականությունը եւ 4 օրվա ընթացքում պայմանական արժեթղթերով առեւտուր էին կազմակերպել: Խաղի յուրաքանչյուր օրվա ընթացքում բորսայական առեւտրի տարբեր մեխանիզմներ էին կիրառվել՝ երկկողմանի անընդհատ առեւտուր, հոլանդական եւ անգլիական աճուրդներ:

Հաղթող թիմը հայտարարվել էր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում տեղի ունեցած հատուկ արարողության ժամանակ:

«Այսպիսի ուսանողական նախաձեռնությունները ողջունելի են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի կողմից, եւ մենք միշտ պատրաստ ենք աջակցել, քանի որ երիտասարդությունն է այս շուկայի ապագան», - նշել է ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը:

Դիտում՝ 7701

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW