ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսան հայտարարել է «Բորսայի լավագույն անդամ 2011» մրցանակաբաշխության հաղթողներին:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, փետրվարի 24-ին Երեւանում տեղի ունեցած մրցանակաբաշխությանը բորսայի լավագույն անդամներ են ընտրվել հետեւյալ անվանակարգերում. բորսայի լավագույն անդամ կորպորատիվ պարտատոմսերի շուկայում, պետական պարտատոմսերի շուկայում, վարկային ռեսուրսների շուկայում, արտարժույթի շուկայում, ինչպես նաեւ «գրան-պրի»:Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում լավագույնը ճանաչվեց Կապիտալ Ասեթ Մենեջմենթ ներդրումային ընկերությունը, արտարժույթի շուկայում` Ամերիաբանկը, վարկային ռեսուրսների շուկայում` Հայբիզնեսբանկը, իսկ պետական պարտատոմսերի շուկայում լավագույնի կոչմանը, ինչպես նաեւ գլխավոր մրցանակին արժանացավ Արարատբանկը:«Այս մրցանակաբաշխությամբ մենք ցանկանում ենք խրախուսել մեր առավել ակտիվ անդամներին, նրանց, ովքեր նվիրված են Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման գործին եւ հավատարիմ են մասնագիտական էթիկայի կանոններին», - ասել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:Բորսայի մրցանակները շնորհվում են երկրորդ տարին անընդմեջ: Tweet Դիտում՝ 7167