Ս.թ. հուլիսի 9-ից մինչեւ դեկտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ն կտեղաբաշխի իր կողմից թողարկված դոլարային պարտատոմսերի հերթական տրանշը: Ինչպես նշել են բանկում, 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերը ներառում են 50,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը 5% է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ պարտատոմսերի մարման ամսաթիվը՝ 09.07.2029թ.:Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում եւ գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։Պարտատոմսերի ծրագրային ազդագրի (գրանցված ՀՀ ԿԲ-ի կողմից) եւ թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել բանկի կայքէջից, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով բանկի գլխամասային գրասենյակ (հասցե՝ ք. Երեւան, Պապ թագավորի 23/1):Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական եւ իրավաբանական անձինք AEB MOBILE հավելվածի կամ AEB ONLINE համակարգի միջոցով, ինչպես նաեւ կարող են մոտենալ Հայէկոնոմբանկի Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ՝ ներկայացնելով սահմանված կարգով լրացված Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:AEB Mobile հավելվածը կարելի է ներբեռնել այստեղ:Բանկից հիշեցրել են, որ• «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում ցուցակված պարտատոմսերի դիմաց մինչեւ 2027թ․ դեկտեմբերի 31-ը վճարվող արժեկտրոնային եկամուտները ենթակա չեն հարկման:• «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 1834