Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

07.07.2026 | 16:18 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Կոնվերս Բանկ #ՎԶԵԲ #պարտատոմսեր #տեղաբաշխում

AAA վարկանիշով միջազգային առաջատար ֆինանսական կազմակերպություններից  մեկը՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ու Հայաստանի կապիտալի շուկայում առաջատար Կոնվերս Բանկը հայտարարում են ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին։ 


Կոնվերս Բանկը գործընթացում հանդես է եկել որպես ՎԶԵԲ-ի առանցքային գործընկեր՝ իրականացնելով պարտատոմսերի թողարկման կազմակերպումն ու երաշխավորված տեղաբաշխումը:

Ինչպես հայտնել են բանկից, 5 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերը տեղաբաշխվել են Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) արժեթղթերի տեղաբաշխման հարթակում՝ աճուրդի միջոցով:

Թողարկումը ՎԶԵԲ-ի դրամային փոխառության ծրագրի մաս է եւ ուղղված է Հայաստանում տեղական արժույթով ֆինանսավորման ընդլայնմանն ու կապիտալի շուկայի զարգացմանը։

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն AMX-ում ցուցակման, ինչպես նաեւ կնախաձեռնվեն անհրաժեշտ գործընթացները՝ ՀՀ կենտրոնական բանկի ռեպո գործարքներում դրանց օգտագործման հնարավորությունն ապահովելու նպատակով։

Կոնվերս Բանկը հանդես կգա նաեւ որպես թողարկման շուկա ստեղծող (Market Maker)՝ նպաստելով պարտատոմսերի երկրորդային շուկայի իրացվելիության եւ ակտիվ առեւտրի ապահովմանը։

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 3126

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW