Հայէկոնոմբանկը մեկ օրում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը

24.02.2026 | 16:42 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Հայէկոնոմբանկ #պարտատոմս
Հայէկոնոմբանկը մեկ օրում ավարտել է 23.02.2026թ. թողարկված 4 մլրդ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը:

Բանկից հայտնել են, որ պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը 10.25% է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը`կիսամյակային, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ պարտատոմսերի մարման ամսաթիվը՝ 23.02.2029թ.:

Պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում եւ գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։

Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը եւ մարումն իրականացվելու է հետեւյալ ժամանակացույցով՝

1-ին վճարում – 23.08.2026թ.
2-րդ վճարում – 23.02.2027թ.
3-րդ վճարում – 23.08.2027թ.
4-րդ վճարում – 23.02.2028թ.
5-րդ վճարում – 23.08.2028թ.

6-րդ վճարում եւ անվանական արժեքի մարում – 23.02.2029թ.:

Պարտատոմսերի մանրամասներին կարող եք ծանոթանալ ազդագրում:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 986

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW