Ֆասթ Բանկը թողարկել է 12 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր։ Պարտատոմսերը տեղաբաշխվում են նոյեմբերի 10-ից 2026 թվականի մարտի 10-ը 100,000 ՀՀ դրամի անվանական արժեքով, 10.75% տարեկան տոկոսային եկամտաբերությամբ։Պարտատոմսերը թողարկվել են 24 ամիս (10․11․2027թ․) մարման ժամկետով արժեկտրոնի կիսամյակային վճարման պարբերականությամբ։ Այս ժամկետայնության պարտատոմսերն ազատված են եկամտային հարկից։Բանկից հայտնում են, որ ձեռք բերված պարտատոմսերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը հասանելի է Ֆասթ Բանկի հավելվածում։Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել Ֆասթ Բանկի 24/7 գործող 38 մասնաճյուղերից որեւէ մեկում՝ ներկայացնելով անձնագիր, սոցիալական կամ նույնականացման քարտ, ինչպես նաեւ բանկային հաշվի տվյալներ։Այն դեպքում, երբ հաճախորդն աշխատանքային օրվա մինչեւ ժամը 16։00-ն է լրացնում հայտերը եւ ապահովում դրամական միջոցներն արժեթղթերի ձեռքբերման համար, ապա պարտատոմսի գինը հաշվարկվում է տվյալ օրվա գնով, հակառակ դեպքում՝ հաջորդ աշխատանքային օրվա։ՀՀ ԿԲ նախագահի 23.07.2025թ․-ի թիվ 1/249 Ա որոշմամբ գրանցվել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը։ՀՀ ԿԲ նախագահի 29.08.25թ-ի թիվ 1/312Ա որոշման համաձայն գրանցվել է Ֆասթ Բանկ ՓԲԸ-ի Պարտատոմսերի Ծրագրային ազդագրի լրացումը:ՀՀ ԿԲ նախագահի 30.09.25թ-ի թիվ 1/351Ա որոշման համաձայն գրանցվել է Ֆասթ Բանկ ՓԲԸ-ի Պարտատոմսերի Ծրագրային ազդագրի լրացումը:Ծրագրային ազդագրի, Ազդագրի լրացման եւ Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը հնարավոր է բեռնել հետեւյալ հղումով, իսկ թղթային տարբերակները` այցելելով Ֆասթ Բանկի գլխամասային գրասենյակ կամ Բանկի ցանկացած մասնաճյուղ։Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 1302