Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է հուլիս ամսվա շուկայական տվյալները։ Ամիսը ցույց է տվել դինամիկ առեւտրային միջավայր՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունը եւ շուկայական ակտիվությունը։Հուլիսին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային աճուրդի հարթակում տեղաբաշխվել է շուրջ 112 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս: Իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 48 գործարք՝ շուրջ 3 մլրդ ՀՀ դրամ ծավալով:Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առեւտրի ծավալի 60% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով ավելի քան 7․6 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 859 գործարք` հուլիսի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 157 կորպորատիվ պարտատոմսերով։ Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը։Բաժնետոմսերի շուկայում առեւտրի ծավալը կազմել է մոտ 271 մլն ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ ավելի քան 463 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առեւտրի ծավալը աճել է 175%-ով, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ 45.3%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 167 գործարք։Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 4․9 մլրդ ՀՀ դրամ: Հուլիսին կնքվել է 50 ռեպո գործարք։ Հուլիսին արտարժույթի հարթակում ԱՄՆ դոլարի փոխանակումներն ընդհանուր առմամբ կազմել են շուրջ 1.2 մլրդ ՀՀ դրամ՝ 4 գործարքով։ Ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ պահանջարկի փոխարժեքը ձեւավորվել է 384 - 385.5 դրամ միջակայքում, իսկ գործարքների միջին կշռված գինը կազմել է 384․14 դրամ։Ամսական տվյալների համեմատական գրաֆիկները կարող եք տեսնել AMX-ի պաշտոնական կայքում։ Tweet Դիտում՝ 9612