Ֆոնդային բորսան ամփոփել է 2025թ.-ի ապրիլի բորսայական տվյալները

07.05.2025 | 11:04 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Ֆոնդային բորսա #բորսայական տվյալ
Ապրիլին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային աճուրդի հարթակում տեղաբաշխվել է շուրջ 127 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 47%-ով:

Հայաստանի ֆոնդային բորսայից հայտնել են, որ երկրորդային շուկայում իրականացվել է 75 գործարք՝ մոտ 24․5 մլրդ ՀՀ դրամ ծավալով, որը 3%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առեւտրի ծավալի 43% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով շուրջ 8 մլրդ ՀՀ դրամ։

Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 727 գործարք՝ ապրիլի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 150 կորպորատիվ պարտատոմսերով։

Բաժնետոմսերի շուկայում գրանցվել է մոտ 153 մլն ՀՀ դրամի առեւտուր՝ 156 գործարքով։ Չնայած նախորդ տարվա ապրիլի համեմատ առեւտրի ծավալը նվազել է 60%-ով, շուկայի կապիտալիզացիան աճել է 39%-ով՝ կազմելով ավելի քան 462 մլրդ ՀՀ դրամ։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 5․7 մլրդ ՀՀ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 34%-ով: Ապրիլին կնքվել է 47 ռեպո գործարք։

Նշվում է, որ ապրիլից բորսայի կայքում հասանելի են նաեւ Զամբյուղային ռեպո գործարքների տվյալները։ Այս հարթակի գործարքների ընդհանուր ծավալը ապրիլին կազմել է մոտ 9 մլրդ ՀՀ դրամ։

Ապրիլին արտարժույթի հարթակում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակում՝ շուրջ 392 մլն ՀՀ դրամ ծավալով։ Ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ պահանջարկի փոխարժեքը ձեւավորվել է 389–394 դրամ միջակայքում, իսկ գործարքների միջին կշռված գինը կազմել է 392.16 դրամ։

Ամսական տվյալների գրաֆիկները կարող եք տեսնել այստեղ։
Դիտում՝ 3088
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW