ԱրմՍվիսԲանկը մարտի 13-ից մայիսի 27-ը կիրականացնի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի երկու թողարկումների տեղաբաշխման վերաբացում: Անվանական արժեք 100 ԱՄՆ դոլար 100 Եվրո Թողարկման ծավալ 15 մլն ԱՄՆ դոլար 5 մլն Եվրո Տեղաբաշխման ծավալ 12.2 մլն ԱՄՆ դոլար 2.9 մլն Եվրո Արժեկտրոնի տոկոսադրույք 6.00% 5.00% Արժեկտրոնի վճարման հաճախականություն կիսամյակային Մարման օր 21.10.2027թ. 10.06.2028թ. Թողարկող ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ Տեղաբաշխող ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ Բանկից հայտնում են, որ թողարկման անվանական ծավալները կազմում են 15 մլն ԱՄՆ դոլար եւ 5 մլն Եվրո (առաջին փուլում արդեն իսկ տեղաբաշխվել են համապատասխանաբար՝ 2,8 մլն ԱՄՆ դոլար եւ 2,1 մլն Եվրո անվանական ծավալով պարտատոմսեր): Այս փուլում ենթակա է տեղաբաշխման 12,2 մլն ԱՄՆ դոլար եւ 2,9 մլն Եվրո անվանական ծավալով պարտատոմսեր:Նշվում է, որ համաձայն ՀՀ օրենսդրության ֆիզիկական անձ, ինչպես նաեւ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ ներդրողների կողմից ձեռքբերված պարտատոմսերից ստացված եկամուտները եկամտային հարկով եւ շահութահարկով չեն հարկվում:Պարտատոմսերը կտեղաբաշխվեն հրապարակային տեղաբաշխման եղանակով` պարտատոմսերի ձեռքբերման համապատասխան հայտը բանկ ներկայացնելու միջոցով:Հայտերի ընդունման ժամանակահատված` 13.03.2025թ. 10:00-ից մինչեւ 27.05.2024թ. ժամը 16:00:Պարտատոմսերի թողարկումից ներգրավված միջոցների զգալի մասն ուղղվելու է կայուն նախագծերի ֆինանսավորմանը:Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին, վերջնական պայմաններին ու այլ մանրամասներին կարող են ծանոթանալ այստեղ: Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում զանգահարել ԱրմՍվիսԲանկ՝ հետեւյալ հեռախոսահամարներով. (+37460) 757001, (+37411) 757001:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1323