Հայաստանի ֆոնդային բորսայում առաջին անգամ տեղի է ունեցել փոխանակման աճուրդ

17.12.2024 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Հայաստանի ֆոնդային բորսայ #աճուրդ
Այսօր Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել առաջին պետական պարտատոմսերի փոխանակման աճուրդը, որը «կարեւոր քայլ է Հայաստանի պետական պարտքի կառավարման ռազմավարության եւ պետության ֆինանսական կայունության համար»։

Փոխանակման աճուրդի շրջանակում տարբերակիչ ծածկագրով AMGN36294277 պետական պարտատոմսերը հաջողությամբ տեղաբաշխվել են 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Այս պարտատոմսերը փոխակերպվել/հետգնվել են AMGN36294251 ծածկագրով պետական պարտատոմսերով՝ 4.8 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով:

Փոխանակման աճուրդի տվյալները՝

Թողարկման ծավալ – 5 մլրդ ՀՀ դրամ
Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը – 11․2 մլրդ ՀՀ դրամ
Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը – 5 մլրդ ՀՀ դրամ
Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը – 10.48%
Մարման ամսաթիվ - 4/29/2027
Տեղաբաշխված պարտատոմսերի ծավալը – 5 մլրդ ՀՀ դրամ
Հետգնված պարտատոմսերի ծավալը - 4.8 մլրդ ՀՀ դրամ

Դեռեւս 2024 թվականի ապրիլին ՀՀ կառավարությունն ընդունել էր որոշում, որը նախատեսում էր ներդնել գանձապետական պարտատոմսերի փոխանակման աճուրդների մեխանիզմները։

«Այս քայլը միտված էր ընդլայնելու ներքին պետական պարտքի գործիքակազմը եւ խթանելու դրա արդյունավետ կառավարումը՝ միաժամանակ նպաստելով շուկայի ակտիվացմանը։

Փոխանակման աճուրդների իրականացումը խթանելու է պետական պարտատոմսերի իրացվելիությանը եւ կնվազեցնի վերաֆինանսավորման ռիսկերը։ Բացի այդ, հնարավոր կլինի աստիճանաբար շուկայից դուրս բերել հին կամ ոչ իրացվելի պարտատոմսեր՝ դրանք փոխարինելով նոր թողարկվող պարտատոմսերով։ Նման գործիքներ աշխարհում կիրառում են քիչ երկրներ, ինչպիսիք են Կանադան, Շվեդիան, Դանիան եւ այլ երկրներ։

Ներդրողների համար նոր մեխանիզմը հնարավորություն է տալիս պետական պարտատոմսերի ավելի ճկուն կառավարմանը, որը նպաստում է իրենց ներդրումային պորտֆելի արդյունավետ վերակազմավորմանը։

Փոխանակման աճուրդի առաջին հաջող փորձը հիմք է նոր նախաձեռնությունների եւ գործիքների ներդրման համար՝ ամրապնդելով ֆինանսական շուկայի գործիքակազմը եւ ավելացնելով ներդրումային հնարավորությունները Հայաստանի համար»,- ասվում է հաղորդագրությունում:
Դիտում՝ 590
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW