Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային եւ դոլարային պարտատոմսերի 2024-ի առաջին տրանշի տեղաբաշխման մեկնարկի մասին:Բանկից հայտնել են, որ ապրիլի 17-ից կտեղաբաշխվի 5 մլրդ դրամ ծավալով դրամային եւ 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով դոլարային պարտատոմս: Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% եւ 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Դրամային պարտատոմսերի մարման ժամկետը 17.04.2026-ն է, իսկ դոլարային պարտատոմսերինը՝ 17.04.2027-ը:«Կոնվերս Բանկը պարբերաբար հանդես է գալիս պարտատոմսերի թողարկումներով: Բանկի կորպորատիվ պարտատոմսերը մեծ պահանջարկ ունեն թե ինստիտուցիոնալ ներդրողների, թե ֆիզիկական անձ հաճախորդների կողմից, այդ թվում՝ Converse Mobile հավելվածում ձեռքբերման հնարավորության շնորհիվ: Բանկը շատ է կարեւորում թվային տեխնոլոգիաների կիրառումը տեղաբաշխման գործընթացում: Ընդհանուր առմամբ, առայսօր տեղաբաշխվել է մոտ 41,6 մլրդ ՀՀ դրամին համարժեք պարտատոմս, որից մոտ 19,6 մլրդ ՀՀ դրամին համարժեք պարտատոմսը ներկայում շրջանառվում է Հայաստանի ֆոնդային բորսայում»,- ասել է Կոնվերս բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանը:Թողարկման եւ տեղաբաշխման մանրամասներին, Ծրագրային ազդագրի եւ Թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:Նշվում է, որ պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար: Մանրամասնների համար զանգահարել 010-511-211 հեռախոսահամարով:Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2890