Դեկտեմբերի 12-ին «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ բաժնետոմսերն առաջին անգամ ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակում: «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն հեռահաղորդակցության ոլորտի առաջին ընկերությունն է, որը ցուցակել է իր բաժնետոմսերը Հայաստանի ֆոնդային բորսայում։Ընկերությունը Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակել է շուրջ 4 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով, 100 ՀՀ դրամ անվանական արժեքով եւ 40,000,000 հատ «Ա» դասի հասարակ (սովորական) բաժնետոմսեր։ Վերոնշյալ բաժնետոմսերով թույլատրվել է հասցեական առեւտուրը եւ ռեպո գործարքների կնքումը։Ցուցակված բաժնետոմսերի մասին կարող եք իմանալ ավելին՝ անցնելով հղումով։«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն թողարկել է ընդհանուր 8 միլիարդ 240 միլիոն դրամ արժողությամբ բաժնետոմսեր, որոնք ամբողջությամբ տեղաբաշխվել են։ Տեղաբաշխումն իրականացվել է հունիսի 7-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը։ Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացրել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն։ Tweet Դիտում՝ 3502