Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը

24.11.2023 | 19:52 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Ֆասթ Բանկ #պարտատոմսերի տեղաբաշխում
Ֆասթ Բանկը մինչեւ 2024 թվականի փետրվարի 27-ը նախատեսում է տեղաբաշխել 11.25% տարեկան եկամտաբերությամբ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեկտրոնային պարտատոմսեր։

Տվյալ սերիայի թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 1,000,000,000 ՀՀ դրամ։

Բանկից հայտնել են, որ պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնային եռամսյակային վճարման պարբերականությամբ։

Անվանական արժեկտրոնային պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել Ֆասթ Բանկի 32 մասնաճյուղից, տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ-ից կամ այլ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններից՝ լրացնելով հայտ-հանձնարարականը եւ մինչեւ տվյալ օրվա ժամը 15։30-ը գումարը փոխանցել տրամադրված հաշվեհամարներին։

Նշվում է, որ պարտատոմսերի ձեռքբերման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիրը, հանրային ծառայությունների համարանիշը, ինչպես նաեւ բանկային հաշիվների տվյալները։

««Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

Պարտատոմսերից ստացված եկամուտները հարկման ենթակա չեն ֆիզիկական անձանց համար»,- ասված է բանկի հաղորդագրությունում։

Ֆասթ Բանկի պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ ԿԲ նախագահի 09.08.2023թ-ի թիվ 1/408Ա որոշմամբ։ Ծրագրային ազդագրին եւ թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ եւ դրանք ներբեռնել բանկի կայքից։
Դիտում՝ 3590
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW