Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2022 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալները։Դեկտեմբերին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 49.7 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 24%-ով: Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առեւտրի ընդհանուր ծավալը դեկտեմբերին կազմել է ավելի քան 342.8 մլն ՀՀ դրամ: Առեւտրի առարկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 35 գործարք։ Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի եւ թե՛ առեւտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի դեկտեմբեր ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 414 մլրդ դրամ։ Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առեւտրի ծավալը կազմել է ավելի քան 6 մլրդ դրամ։ Կորպորատիվ պարտատոմսերով հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 222 գործարք։ Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 102։ Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է գրեթե 1.2 մլրդ դրամ։ Բաժնետոմսերի առեւտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազմապատիկ աճել է՝ հասնելով մոտ 106 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա համեմատ ավելացել է ավելի քան 53%-ով՝ հասնելով 267.2 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 490 գործարք։ Ամսական տվյալների գրաֆիկները կարող եք տեսնել այստեղ։ Tweet Դիտում՝ 53232