ԱրարատԲանկը՝ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխող
28.11.2022 | 16:07 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /


ԱրարատԲանկից հայտնել են, որ պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի Հայաստանի ֆոնդային բորսայում աճուրդի միջոցով դեկտեմբերի 6-ին՝ ժ․ 11։00-13։30։
Դրամային պարտատոմսերի անվանական արժեքը 10 հազ. ՀՀ դրամ է, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ արժեկտրոնային տոկոսադրույքը՝ տարեկան 12%։ Տեղաբաշխվելու է 5,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 500,000 հատ դրամային պարտատոմս։
«Տեղաբաշխվելուց հետո պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում։ Այն ներդրողները, որոնք ցանկանում են մասնակցել աճուրդին, կարող են դիմել բորսայի անդամ հանդիսացող ընկերություններին, որոնց ցանկը հասանելի է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ պաշտոնական կայքում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Վերջին լուրեր
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: