AMX-ը` Հայաստանի ֆոնդային բորսան եւ Կենտրոնական դեպոզիտարիան, հաջողությամբ վերահաստատել է ISO 27001:2015՝ տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի եւ ISO 9001:2013` որակի կառավարման համակարգի ստանդարտներին համապատասխանության հավաստագրերը։ISO 27001 եւ ISO 9001 ստանդարտներին համապատասխանությունը վկայում են այն մասին, որ AMX-ը գործընկերներին եւ հաճախորդներին նոր լուծումներ ու ծառայություններ մատուցելիս ապահովում է որակի եւ տեղեկատվության անվտանգության պահպանումը: Ծառայությունների ցանկը մեծ է՝ ցուցակում, ֆինանսական գործիքների առեւտուր, գործարքների վերջնահաշվարկ, ակտիվների պահառություն, ռեեստրի վարում, կուտակային կենսաթոշակային համակարգի ադմինիստրավորում եւ այլն։Ներդրողներին եւ ֆինանսական շուկային տրամադրվող ծառայություններն ու լուծումները մշակվում են՝ բորսայի ու դեպոզիտարիայի գործընկերների ու հաճախորդների պահանջները հաշվի առնելով։«AMX-ը հավատարիմ է մնում իր որդեգրած արժեքներին, այսպիսով, էապես ամրապնդելով դիրքերը Հայաստանի եւ միջազգային ֆինանսական համակարգերում»,- ասված է հաղորդագրության մեջ:AMX-ն առաջին անգամ հավաստագրում է անցել 2019 թվականին եւ դրանից հետո հաջողությամբ անցել ամենամյա հսկողական աուդիտները` հաստատելով իր համապատասխանությունը ISO 27001:2015 եւ 9001:2013 միջազգային ստանդարտներին: «Հավաստագրման գործընթացին մասնակցել են ու իրենց ներդրումն են ունեցել բորսայի ու դեպոզիտարիայի բոլոր աշխատակիցները։ AMX ամբողջ թիմն իր բոլոր գործընթացներում որդեգրել է ISO 27001 եւ 9001 միջազգային ստանդարտներին համապատասխան պահանջները եւ մնում է հավատարիմ այդ աշխատելաոճին եւ սկզբունքներին»,- եզրափակել են ընկերությունում։ Tweet Դիտում՝ 38954