Հայաստանի ֆոնդային բորսայի 2022 թ․-ի հուլիս ամսվա ամփոփ տվյալները 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցույց են տալիս առեւտրի եւ շուկայի ծավալների նկատելի աճ։Հայաստանի ֆոնդային բորսայում հուլիսին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման եւ հետգնման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 45.2 մլրդ դրամ:Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առեւտրի ընդհանուր ծավալը հուլիսին կազմել է ավելի քան 7,5 մլրդ ՀՀ դրամ՝ 2021 թ․-ի հուլիսի համեմատ գրանցելով 117% աճ: Առեւտրի առարկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 47 գործարք։ Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի եւ թե՛ առեւտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի հուլիս ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 440.1 մլրդ դրամ։ Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առեւտրի ծավալը կազմել է ավելի քան 7 մլրդ դրամ։ Կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 251 գործարք։Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 104։ Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 2.3 մլրդ դրամ։ Բաժնետոմսերի առեւտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազմապատիկ աճել է՝ հասնելով 26․6 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա համեմատ ավելացել է ավելի քան 63%-ով՝ հասնելով 261 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 82 գործարք: Tweet Դիտում՝ 57342