«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն 2022 թվականի փետրվարի 10-ին իրականացնելու է անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի թողարկում եւ տեղաբաշխում:Տեղաբաշխվելու է 140 000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս՝ 1 400 000 000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Մեկ պարտատոմսի անվանական արժեքն է՝ 10 000 ՀՀ դրամ, արժեկտրոնային տոկոսադրույքը՝ 12%, վճարումները՝ կիսամյակային պարբերականությամբ, իսկ շրջանառության ժամկետը՝ 36 ամիս:Որպես պարտատոմսերի տեղաբաշխող հանդես կգա ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն: Տեղաբաշխումն իրականացվելու է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով։ Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձիք։ Ընդ որում, կորպորատիվ պարտատոմսերն ազատվում են 10% եկամտահարկից:Պարտատոմսերի թողարկման ազդագիրը եւ թողարկման վերջնական պայմանները հրապարակված են «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի եւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի պաշտոնական կայքերում: Tweet Դիտում՝ 7401