Ամբողջապես տեղաբաշխվել են Արմսվիսբանկի դոլարային պարտատոմսերը
03.06.2020 | 17:41 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Լուսանկարը՝ Արմսվիսբանկ

«Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է բաց բաժանորդագրության եղանակով եւ, թեպետ, նախատեսված էր այն իրականացնել մինչեւ 01.07.2020թ., սակայն դեռեւս 03.06.2020թ. դրությամբ արդեն պարտատոմսերն ամբողջապես տեղաբաշխվել են»,- նշել են բանկում:
Տեղաբաշխված պարտատոմսերի հիմնական պայմաններն են՝
- տեղաբաշխման ծավալը՝ 10,000,000 ԱՄՆ դոլար,
- մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար,
- տեղաբաշխված պարտատոմսերի քանակը՝ 100,000 հատ,
- արժեկտրոնային եկամտաբերությունը՝ տարեկան 6%,
- արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային,
- շրջանառության ժամկետը՝ 6 տարի:
«Հատկանշական է, որ 01.06.2020թ. Հայաստանի ֆոնդային բորսայում աճուրդային եղանակով հաջողությամբ տեղաբաշխվել է 10 մլրդ ՀՀ դրամ անվանական ծավալով բանկի դրամային պարտատոմսերը: Ինչպես նաեւ ներկայումս ընթանում է 5 մլն եվրո անվանական ծավալով պարտատոմսերի տեղաբաշխումը, որն իրականացվում է բաց բաժանորդագրության եղանակով եւ այն կավարտվի 01.07.2020թ.:
Միաժամանակ հիշեցնում ենք, որ մինչ այս երեք թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը Արմսվիսբանկը տեղաբաշխել է պարտատոմսերի 11 թողարկում (7 թողարկում արտահայտված է ԱՄՆ դոլարով, 2-ը՝ ՀՀ դրամով եւ 2-ը՝ եվրոյով), որի արդյունքում հավաքագրել է 41 մլն ԱՄՆ դոլարի, 8 մլրդ ՀՀ դրամի եւ 13 մլն եվրոյի չափով դրամական միջոցներ: Բանկի կողմից երեք թողարկում հաջողությամբ մարվել է:
Ներկայումս բանկի պարտատոմսերի 8 թողարկում (4 թողարկումն արտահայտված է ԱՄՆ դոլարով եւ ընդհանուր ծավալը կազմում 31 մլն ԱՄՆ դոլար, 2-ը՝ ՀՀ դրամով՝ 8 մլրդ ՀՀ դրամ եւ 2-ը՝ եվրոյով՝ 13 մլն եվրո) գտնվում է շրջանառության մեջ եւ ցուցակված է Հայաստանի ֆոնդային բորսայում: Պարտատոմսերի իրացվելիության ապահովման նպատակով բանկն օգտվում է շուկա ստեղծողի ծառայություններից՝ ապահովելով Բորսայում պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: