IDBank-ը բարեհաջող տեղաբաշխել է 2019-ին թողարկված 2-րդ տրանշի դոլարային պարտատոմսերը:Բանկում նշել են, որ 2-րդ տրանշի թողարկման ընդհանուր ծավալը 5,000,000 դոլար է, արժեկտրոնային տարեկան եկամուտը՝ 5%, արժեկտրոնը կվճարվի եռամսյա պարբերականությամբ, ժամկետայնությունը 27 ամիս է։ Տեղաբաշխումն ավարտվել է ս.թ. հունվարի 31-ին։2019-ին բանկը հանդես էր եկել նաեւ դրամային պարտատոմսերի թողարկմամբ։ 250,000,000 դրամ ծավալի 3-րդ թողարկման պարտատոմսերը տեղաբաշխվել էին թողարկումից օրեր անց։ Դրամային պարտատոմսերի անվանական արժեքը 50 000 դրամ է, արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 9.5% տոկոս, ժամկետայնությունը՝ 27 ամիս է, վճարումները կկատարվեն եռամսյա պարբերականությամբ։Պարտատոմսերը ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսայում» եւ գնանշվելու են Marketmaker-ի՝ շուկա ստեղծողի կողմից։ Այս պահին երկրորդային շուկայում շրջանառվում է IDBank-ի կողմից թողարկված 3 տրանշի պարտատոմս՝ 10 մլն դոլար եւ 250 մլն դրամ ծավալով։ Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից։ Պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի N 1/93Ա որոշմամբ (13/02/2019թ)։ Tweet Դիտում՝ 8619