Արժեթղթերի շուկան զարգացնելու «իրական նախադրյալներ կան»
13.12.2019 | 17:42 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Լուսանկարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն







Երեւանում «Կապիտալում ներդրումներ եւ կապիտալի շուկաներ» օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարենպաստ միջավայրի կայացում» թեմայով աշխատաժողովի ժամանակ նախարարը նշել է, որ նորարարական եւ այլընտրանքային ՓՄՁ-ներին հնարավորություն է ընձեռում միջոցներ ներգրավել ավելի էժան ենթակառուցվածքների միջոցով։
«Ես խորապես հավատացած եմ, որ Հայաստանում հիմա, ինչպես երբեւէ, վերջին 1,5 տարվա ընթացքում արձանագրվող միտումների եւ կառավարության կողմից որդեգրած քաղաքականության արդյունքում, կան արժեթղթերի շուկան եւ բորսան զարգացնելու իրական նախադրյալներ»,- հայտարարել է Տիգրան Խաչատրյանը:
Քննարկվել են նաեւ բաժնեմասային ֆինանսավորման եւ կապիտալի շուկային առնչվող մի շարք հարցեր:
Աշխատաժողովը կազմակերպել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ֆինանսական աջակցությամբ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: