«Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում եւ տեղաբաշխում:Առաջին տրանշ«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում՝ ստանդարտ փակ (եվրոպական) մեկանգամյա աճուրդի անցկացման միջոցով կտեղաբաշխվի 1 000 000 (մեկ միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 6,5% (վեց ամբողջ հինգ տասնորդական) տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, 2 (երկու) տարի շրջանառության ժամկետով, 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով 10 000 (տասը հազար) հատ անվանական արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսեր: Տեղաբաշխման ժամանակ պարտատոմսերի ուղղորդիչ նվազագույն գինը սահմանվում է 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար, որից ցածր գնով պարտատոմսերի տեղաբաշխման ընթացքում ներկայացվող հայտերը չեն բավարարվելու:Երկրորդ տրանշ«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում՝ ստանդարտ փակ (եվրոպական) մեկանգամյա աճուրդի անցկացման միջոցով կտեղաբաշխվի 500 000 000 (հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 9% (ինը) տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, 1 (մեկ) տարի շրջանառության ժամկետով, 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով 50 000 (հիսուն հազար) հատ անվանական արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսեր: Տեղաբաշխման ժամանակ պարտատոմսերի ուղղորդիչ նվազագույն գինը սահմանվում է 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ, որից ցածր գնով պարտատոմսերի տեղաբաշխման ընթացքում ներկայացվող հայտերը չեն բավարարվելու:Որպես տեղաբաշխող հանդես է գալիս «Ռենեսա» ՓԲԸ-ն, իսկ թողարկվող պարտատոմսերի ցուցակումից հետո վերջինս իրականացնելու է նաեւ շուկա ստեղծողի (market maker) գործառույթներ:Ազդագրի էլեկտրոնային տարբերակը հրապարակված է «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի եւ «Ռենեսա» ՓԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայքերում:Պարտատոմսերի պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան: Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները կարող են դիմել «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ընկերություններին, որոնց ցանկն ու կոնտակտային տվյալները ներկայացված են www.amx.am ինտերնետային կայքում: Պարտատոմսերում ներդրում կատարելու համար անձինք պետք է նախապես դիմեն «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի (ՀԿԴ) հաշվի օպերատորներին՝ նրանց միջոցով արժեթղթերի դեպո հաշիվների բացման եւ սպասարկման համար: ՀԿԴ-ի օպերատորների ցանկը ներկայացված է «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայքում՝ www.cda.am: Պարտատոմսեր ձեռք բերող անձը, նախքան ներդրում իրականացնելը, պարտավոր է նաեւ ցանկացած բանկում իր անվամբ բացել դրամային եւ/կամ դոլարային բանկային հաշիվ (նման հաշիվներ չունենալու դեպքում):«Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ հետեւյալ հեռախոսահամարներով՝ +(374 11) 700 100, 700 200 կամ «Ռենեսա» ՓԲԸ հետեւյալ հեռախոսահամարով՝ +(374 10) 54 83 87»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2572