Հայէկոնոմբանկը տեղաբաշխել է դրամային եւ դոլարային պարտատոմսերը

05.08.2019 | 13:00 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Հայէկոնոմբանկ #պարտատոմս
Հայէկոնոմբանկը հաջողությամբ ավարտել է 5,5% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային եւ 10,25% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը:

Բանկում նշել են, որ պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 36 ամիս, իսկ արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:

Թողարկման ծավալը կազմում է 3 000 000 դոլար եւ 1 000 000 000 դրամ:

Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2022թ. մայիսի 3-ին:

Նախատեսված է, որ պարտատոմսերը կցուցակվեն «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում եւ կունենան շուկա ստեղծող:
Դիտում՝ 2493

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW