IDbank-ի 6-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում եւ հունվարի 24-ից ընդգրկվելու են պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում։ Բանկում նշել են, որ պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն AMANLBB26ER3 ծածկագրով: Հունվարի 25-ին երկկողմանի գնանշումից հետո ներդրողները հնարավորություն կունենան ազատ գնել եւ վաճառել դրանք։ Պարտատոմսերը թողարկվել են 2018թ. հոկտեմբերի 22-ին՝ $100 անվանական արժեքով։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 2 տարի 3 ամիս է, արժեկտրոնային եկամուտը՝ 5,25%, որը կվճարվի եռամսյա պարբերականությամբ։ Տեղաբաշխված պարտատոմսերի ընդհանուր ծավալը $5 մլն է։ «IDBank-ը հանդիսանում է Հայաստանի ֆոնդային շուկայի ամենաակտիվ մասնակիցներից մեկը. բանկն արդեն իսկ թողարկել է անվանական արժեկտրոնային դոլարային եւ դրամային պարտատոմսերի 6 տրանշ` ընդհանուր՝ $25 մլն եւ 1 մլրդ դրամ ծավալներով։ 1-ին թողարկման պարտատոմսերը IDBank-ը մարել է 2018 թվականի դեկտեմբերի 12-ին»,- ասված է հաղորդագրությունում: Ներկայում ֆոնդային բորսայում ցուցակված է պարտատոմսերի $20 մլն-ի թվով 4 եւ 1 մլրդ դրամի թվով 1 տրանշ։ Tweet Դիտում՝ 8298