ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթել է «Բորսայի լավագույն անդամ» մրցույթի երկու անվանակարգում

22.10.2018 | 17:19 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #բորսա
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն ամփոփել է «Բորսայի լավագույն անդամ 2017» ամենամյա մրցույթի արդյունքները:

ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհվել է «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում 2017» մրցանակը, հաղթող է դարձել բանկի գանձապետարանի ֆինանսական շուկաներում գործառնությունների բաժինը:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն 9-րդ տարին անընդմեջ, եւ հաղթողին ընտրելու համար հաշվի են առնվում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» հարթակներում կնքված գործարքների քանակը, ծավալը եւ եկամտաբերությունը:

«Լավագույն առեւտրային գործընկեր 2017» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՎՏԲ-Հայաստան Բանկի գանձապետարանի արժեթղթերով գործառնությունների բաժնի պետ Հասմիկ Առաքելյանը:

«Արդեն 4-րդ տարին անընդմեջ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն ընտրում է շուկայում տարվա լավագույն դիլերին՝ անդամ հանդիսացող բանկերի եւ ներդրումային կազմակերպությունների դիլերների ընդհանուր քվեարկության հիման վրա»,- նշել են բանկում:
Դիտում՝ 7653
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW