Անելիք Բանկն ավարտել է պարտատոմսերի 4-րդ տրանշի տեղաբաշխումը

11.09.2017 | 17:27 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Անելիք Բանկ #պարտատոմսեր
Անելիք Բանկն ամբողջությամբ տեղաբաշխել է իր անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի չորրորդ տրանշը՝ նախապես սահմանված ժամկետից շուտ։

Բանկում նշել են, որ պարտատոմսերը ձեռք են բերել եւ՛ ֆիզիկական եւ՛ իրավաբանական անձիք՝ ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում։

«Պարտատոմսերի ամեն նոր թողարկման հետ մենք հաճախորդների հետաքրքրվածության եւ պահանջարկի ծավալների աճի մեծ տենդենց ենք արձանագրում, ինչը փաստում է բանկի հանդեպ մեծ վստահության եւ մեր երկրում համեմատաբար նոր ներդրումային գործիքների հանդեպ հետաքրքրվածության աճի մասին»,- ասել է Անելիք Բանկի Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը:

Բանկի պարտատոմսերի 4-րդ թողարկումը՝ ընդհանուր $5 մլն ծավալով, 5.75% տարեկան տոկոսադրույքով էր, 2 տարի շրջանառությամբ եւ 6-ամսյա ժամկետով տոկոսների վճարման պարբերականությամբ:

Անելիք Բանկը պարտատոմսերի թողարկումները սկսել է 2016թ․ դեկտեմբերից եւ արդեն իսկ թողարկել է անվանական արժեկտրոնային դոլարային եւ դրամային պարտատոմսերի 4 տրանշ՝ ընդհանուր $15 մլն եւ 1 մլրդ դրամ ծավալներով, որոնք բոլորը տեղաբաշխվել են նշված ժամանակահատվածից շուտ:
Դիտում՝ 5569
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW