Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Հայաստանի բանկային համակարգի արդյունքների ամփոփում» RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերության հերթական վերլուծությունը, որը հրապարակվում է Banks.am կայքում բացառիկ հիմունքներով:Վերջին 25 տարիների ընթացքում Ռուբեն Մելիքյանը զբաղեցրել է պատասխանատու ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում՝ ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին եւ արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առեւտուր եւ բանկային համակարգ: Ռուբեն Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է, Oxford-ի համալսարանի շրջանավարտ (Executive MBA), ինչպես նաեւ ստացել է New York-ի համալսարանի «Բիզնեսի խորացված գնահատում» մասնագիտացման հավաստագիր (Certificate on Advanced Corporate Valuation)։Սույն հետազոտության նպատակն է վերլուծել Հայաստանի բանկային համակարգի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2026թ. 1-ին եռամսյակի համար:Զուտ շահույթ 2026 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմում է 103.5 մլրդ ՀՀ դրամ, ինչը 2.7 մլրդ ՀՀ դրամով կամ 2,6%-ով ավելի է, քան 2025 թվականի նույն ժամանակաշրջանում գրանցած արդյունքը։ Նշված ժամանակաշրջանում բոլոր բանկերը գրանցել են շահույթ։Ամենամեծ շահույթն արձանագրել է Արդշինբանկը՝ շուրջ 33.1 մլրդ ՀՀ դրամ։ Արդշինբանկը նաեւ առաջատարն է ըստ ընդհանուր ակտիվների։ Վարկային պորտֆելԲանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը 2026 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում աճել է 4,1%-ով։Առ 31.03.2026թ. ընդհանուր վարկային պորտֆելը հավասար է 8.011 մլրդ ՀՀ դրամի եւ կազմում է ընդհանուր ակտիվների 61%-ը։Նշված ընդհանուր վարկային պորտֆելը ներառում է մանրածախ եւ կորպորատիվ վարկեր։ Ամենախոշոր 5 բանկերի (Ամերիաբանկ, Արդշինբանկ, Ակբա բանկ, Ամիօ բանկ եւ Ինեկոբանկ) ընդհանուր վարկային պորտֆելները կազմում են բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 64,5%-ը:Ամերիաբանկի մասնաբաժինը ամենամեծն է՝ 22%: ՊարտատոմսերԲանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը 2026 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում աճել է 296 մլրդ ՀՀ դրամով, կամ 56,3%-ով։ Առ 31.12.2026թ․ բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը կազմում է շուրջ 823 մլրդ ՀՀ դրամ։17 գործող բանկից պարտատոմսեր թողարկել է 13-ը։ Ընդհանուր կապիտալ2026 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 123 մլրդ ՀՀ դրամով, կամ 5,6%-ով ու կազմել 2.299 մլրդ ՀՀ դրամ։ Այդ աճը հիմնականում պայմանավորված է զուտ շահույթով՝ 103.5 մլրդ ՀՀ դրամ եւ Ամիօ բանկի կանոնադրական կապիտալի աճով՝ 20 մլրդ ՀՀ դրամ։2026 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում դիվիդենտ հայտարարագրել է միայն Հայէկոնոմբանկը՝ 220 մլն ՀՀ դրամ։ 2026թ. 1-ին եռամսյակի եւ նախորդ ժամանակահատվածների համար ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունները հասանելի են այս հղումով: Tweet Դիտում՝ 6869