Հիմնական հաշվեկշռային ցուցանիշների աճ ՀՀ բանկային համակարգում

20.10.2025 | 13:53 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Բանկեր #3-րդ եռամսյակ #ցուցանիշներ
Հայաստանյան բանկերը 2025թ․ երրորդ եռամսյակի տվյալներով արձանագրել են աճ հիմնական հաշվեկշռային ցուցանիշների ուղղությամբ 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ:

Բանկային համակարգի ընդհանուր ակտիվներն ու պարտավորություններն ավելացել են 21.2%-ով, իսկ կապիտալը՝ 21․4%-ով:

Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ Banks.am-ը ներկայացնում է 2025թ․ երրորդ եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:

Ակտիվներ

ՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2025 թվականի հաշվետու ժամանակահատվածում 2024 թվականի  նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 21.2%-ով՝ կազմելով 11 971.18 մլրդ դրամ:

Ակտիվների մեծությամբ առաջատարն Արդշինբանկն է, որը 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է ցուցանիշի 25․5% աճ: Հաշվետու ժամանակահատվածում բանկի ակտիվները կազմել են 2 452.94 մլրդ դրամ:

Արդշինբանկին ակտիվների մեծությամբ հաջորդում է Ամերիաբանկն՝ արձանագրելով 35.8% աճ եւ հասնելով 2 115.26 մլրդ դրամ ցուցանիշի:

Առաջատար հնգյակում են նաեւ Ակբա բանկը 985.43 մլրդ դրամ (16.1% աճ), Ամիօ բանկը՝ 938.79 մլրդ դրամ (8․6% աճ), եւ Ինեկոբանկը 821.15 մլրդ դրամ (20% աճ) ցուցանիշներով:

Պարտավորություններ

Բանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2025 թվականի հաշվետու ժամանակահատվածում 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 21.2%-ով՝ կազմելով 9 942.87 մլրդ դրամ:

Պարտավորությունների մեծությամբ առաջատարն Արդշինբանկն է: Բանկի պարտավորությունները 2025թ. երրորդ եռամսյակի տվյալներով աճել են 22.9%-ով՝ կազմելով  2 066.02 մլրդ դրամ:

Երկրորդն ըստ պարտավորությունների Ամերիաբանկն է՝ 1 807.47 մլրդ դրամ ցուցանիշով արձանագրելով 36․9% աճ: Վերջիններին հաջորդում են Ակբա բանկը՝ 801.85 մլրդ դրամ (14․6% աճ), Ամիօ բանկը՝ 751.77 մլրդ դրամ (6.6% աճ), եւ Ինեկոբանկը՝ 705.99 մլրդ դրամ (20․3% աճ):

Կապիտալ

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգում կապիտալի աճը կազմել է 21․4%, ինչի արդյունքում արձանագրվել է 2 028.32 մլրդ դրամ ցուցանիշը:

Կապիտալի մեծությամբ առաջատարը կրկին Արդշինբանկն է՝ 386.92 մլրդ դրամ ցուցանիշով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է  41.7%։

Երկրորդը Ամերիաբանկն է՝ 307.79 մլրդ դրամ ցուցանիշով, բանկի կապիտալի աճը կազմել է  29․3%:

Կապիտալի մեծությամբ մյուս առաջատարներն են Ամիօ բանկը՝ 187.03 մլրդ դրամ (17.6% աճ), Ակբա բանկը՝ 183.58 մլրդ դրամ (23% աճ), իսկ առաջատար հնգյակը եզրափակում է Ինեկոբանկը, որն արձանագրել է 115.16 մլրդ դրամի ցուցանիշ՝ կապիտալի 18% աճով:

Նշենք, որ 2025թ. երրորդ եռամսյակի տվյալներով առաջատար հինգ բանկերին բաժին է ընկել համակարգի ակտիվների 61.1%-ը, պարտավորությունների 61.7%-ը եւ կապիտալի 58.2%-ը:

Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2025թ. երրորդ եռամսյակի դրությամբ: Ցուցանիշների աճը/անկումը հաշվարկված է 2024թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ:

Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը:


Աննա Այվազյան
Դիտում՝ 3346
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW