Ամրապնդելով միջազգային գործարար կապերը. Club Capital

23.05.2024 | 22:12 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Հայաստանում որակյալ բիզնես կապերի հաստատման եւ դրանց միջոցով սեփական բիզնեսը զարգացնելու միջավայր է խոշոր բիզնեսների սեփականատերերի համար հիմնադրված «Club Capital»-ը, ինչպես նաեւ շուրջ մեկ տարի առաջ նախաձեռնված «Club Capital Business»-ը, որին անդամակցում են փոքր ու միջին կազմակերպությունների հիմնադիրները։

Այս ակումբները նաեւ մաս են կազմում «Ալյանս» միջազգային բիզնես ակումբի, որին անդամակցում են ոչ թե մարդիկ, այլ բիզնես ակումբները։ Զրուցել ենք հայաստանյան «Club Capital Business» գործարար ակումբի տնօրեն Նանա Պարսամյանի հետ։

-Ի՞նչ է իրենից ներկայացնում «Ալյանս» ակումբը, եւ ովքե՞ր են այս ակումբի անդամները։

- «Ալյանսը» միջազգային բիզնես ակումբ է, որին անդամակցում են ոչ թե անհատ գործարարները, այլ բիզնես ակումբները։ Այս պահին «Ալյանսի» անդամ են Vision-ը Դուբայից, London business Club-ը Լոնդոնից, Force, The one՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, «Սինդիկատ»-ը Ղազախստանից, «Young Business Club»-ը Ուզբեկստանից, «Club Capital», «Club Capital Business»-ը Հայաստանից, «Բիզոն»-ը Գերմանիայից, «BNB»-ն մերձբալթյան երկրներից։

Բոլոր այս ակումբներում, ընդհանուր առմամբ, կա 1000-ից ավելի անդամ։

«Club Capital Business» գործարար ակումբի տնօրեն Նանա Պարսամյանը


«Ալյանսում» գործում է բաց դռների ռեժիմ, ինչը նշանակում է, որ բոլոր ակումբների անդամները իրավունք ունեն մասնակցել միմյանց փակ միջոցառումներին։ «Club Capital Business» ակումբը ինչպես լոկալ, այնպես եւ գլոբալ կապեր ստեղծելու արդյունավետ հարթակ է։

-Ի՞նչ անմիջական մասնակցություն են ունենում «Club Capital»-ի գործարարները «Ալյանսի» առօրյային եւ ի՞նչ օգուտ է տալիս այն հայ գործարարին։

- «Club Capital»-ը ամիսը մեկ-երկու անգամ հյուրընկալում է այս ակումբներից գործարարների։ Արտերկրի փորձը տարբեր բիզնես-նախաճաշերի միջոցով հասանելի է դառնում մեր ակումբի գործարարների համար։

Եթե, օրինակ, «Club Capital»-ի անդամակից գործարարը գտնվում է Դուբայում, նա իրավունք ունի մասնակցել Դուբայի Vision գործարար ակումբի հանդիպումներին՝ ծանոթություններ հաստատելով եւ կապեր ստեղծելով։ Կամ եթե, օրինակ, Լոնդոնի ակումբի որեւէ ռեզիդենտ գտնվում է Հայաստանում, կարող է մասնակցել «Club Capital»-ի փակ միջոցառումներին։  Մենք վստահ ենք, որ գործարարը լինելով «Club Capital» -ի անդամ, հայտնվում է ճիշտ պահին ճիշտ տեղում, ինչն էլ հաջողության թիվ մեկ գրավականն է։


 
«Ալյանսում» գոյություն ունի ձեւաչափ, որի շրջանակում ակումբի որեւէ մասնակից իր հարցումն ուղարկում է ընդհանուր ակումբների բիզնես մենեջերների խմբին, եւ յուրաքանչյուր ակումբի բիզնես մենեջերը այդ հարցման համար լուծում է առաջարկում։ Club Capital-ի անդամները հաճախ են ճամփորդում՝ հանգստի կամ գործնական նպատակներով, սակայն երկրից բացակայելով, չեն կտրվում նաեւ ակումբային կյանքից եւ ավելին՝ մասնակցելով այդ ակումբների ընթացիկ միջոցառումներին՝ ընդլայնում են գործնական հնարավորությունները։

- Ինչպիսի՞ն է «Ալյանսի» առօրյան, ի՞նչ միջոցառումներով են տարբեր ակումբների անդամները միմյանց հանդիպում։

- Արդեն երկու անգամ մեծ հավաք է եղել ակումբների մասնակցությամբ։ Մեկը Ուզբեկստանում՝ Տաշկենդում, մյուսը Ղազախստանում՝ Ալմաթիում։ Բոլոր երկրներից ժամանած գործարարները իրար հետ ընկերացել են, ստեղծել են հարաբերություններ, բիզնեսը մեծացնելու, դեպի արտերկիր մասշտաբանալու հնարավորություններ եւ պայմանավորվածություններ: Արդեն կան կայացած համագործակցություններ։

-Կարելի՞ է ասել, որ այդ ակումբները ինչ-որ իմաստով «Club Capital»-ի մասնաճյուղերն են տվյալ երկրներում։

- Ֆունկցիոնալ իմաստով՝ այո: Այդ ակումբները կատարում են բոլոր այն գործառույթները, որոնք կունենային մեր ակումբի մասնաճյուղերն այդ երկրներում։ Իսկ կառուցվածքային առումով՝ ոչ, դրանք առանձին ակումբներ են, իրենց առանձին կյանքով եւ ներքին ընթացակարգերով։

- Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք։

- «Ալյանս» միջազգային բիզնես ակումբի հաջորդ հավաքը լինելու է Հայաստանում՝ ս.թ. հուլիսին։ Հայաստան են ժամանելու 7 երկրների բիզնես ակումբների անդամակիցները՝ նախատեսում ենք շուրջ 200 գործարար ընդունել։


 
3 օր տեւող մեծ հավաքը տարբեր չեւաչափերով կընթանա. բիզնես եւ կրթական հատված, ծանոթություններին ու համագործակցություններին միտված միջոցառումներ, ժամանց։ Մեր նպատակն է փորձել այնպես անել, որ արտերկրից ժամանած գործարարները հեռանան Հայաստանին սիրահարված։
Դիտում՝ 3188
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW