Օվկիանոսից՝ ձեր սեղանին․ «Meal Mark»-ի թարմ ծովամթերքն արդեն սուպերմարկետներում է

22.12.2023 | 12:04 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
«Meal Mark» բրենդի ծովամթերքի պահանջված տեսականին արդեն հասանելի է հայաստանյան մի շարք սուպերմարկետներում։ Այս կերպ «Food Republic» ընկերությունների խումբը ձգտում է հաճախորդներին ավելի հասանելի դարձնել իր ապրանքանիշի բարձրորակ արտադրանքը։

Օվկիանոսից՝ ձեր սեղանին

«Food Republic»-ը, լավ ճանաչելով ծովամթերքի միջազգային շուկան և տիրապետելով դրա բազում նրբություններին, օդային եղանակով Հայաստան է ներկրում ծովամթերք թարմ վիճակում։

«Ծովամթերքը ձեռք ենք բերում Նորվեգիայից, Ֆրանսիայից, Շրի Լանկայից և այլ երկրներից՝ յուրաքանչյուրից ընտրելով լավագույն առաջարկը։ Այն բերվում է ոչ թե սառեցված, այլ թարմ վիճակում՝ սառույցների վրա, ջերմակայուն տուփերում»,- ընդծում է «Food Republic» ընկերությունների խմբի մարքեթինգի գծով տնօրեն Էլինա Սահակյանը։

Հենց թարմ բերված ձուկն էլ «Food Republic»-ի արտադրամասում ենթարկվում է մանրակրկիտ մշակման՝ մաքրման, կտրատման, որից հետո անցնում է շոկային սառեցում։


 


«Շոկային սառեցման պարագայում ծովամթերքը միանգամից տեղափոխվում է -40 o C ջերմաստիճանի պայմաններ, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում մթերքն առավել երկար պահպանել, իսկ ապասառեցումից հետո այն չի կորցնում ապրանքային տեսքն ու որակական հատկանիշները »,- նշում է Էլինա Սահակյանը։

Առանձնահատուկ փաթեթավորում

«Meal Mark»-ը հովանոցային բրենդ է, որի ներքո «Food Republic»-ը ծովամթերքից բացի շուտով կներկայացնի նաև գյուղատնտեսական ապրանքներ, մասնավորապես բանջարեղեն և մսամթերք: Այսօր այն շուկային է ներկայանում հետևյալ ապրանքատեսակներով․

-    ատլանտյան սաղմոնի սառեցված պոչ,
-    ատլանտյան սաղմոնի սառեցված սթեյք,
-    ատլանտյան սաղմոնի սառեցված ֆիլե,
-    ատլանտյան սաղմոնի ապխտած, սառեցված ֆիլե,
-    ատլանտյան սաղմոնի թույլ աղադրած, սառեցված ֆիլե,
-    ատլանտյան սաղմոնի ապխտած, կտրատված և սառեցված ֆիլե,
-    ատլանտյան սաղմոնի թույլ աղադրած, կտրատված և սառեցված ֆիլե։

Այս սաղմոնը ներկրվում է Նորվեգիայից և առանձնանում է նաև իր հատուկ Vacuum
Skin» եղանակով փաթեթավորմամբ։ «Food Repubic»-ի արտադրամասի բարձր տեխնոլոգիաների շնորհիվ վակումային հերմետիկ փաթեթավորումը երաշխավորում է ոչ միայն սննդի լիարժեք պաշտպանություն արտաքին միջավայրի գործոններից, այլև թույլ է տալիս պահպանել ծովամթերքի համը, սննդային արժեքը, ինչպես նաև էսթետիկ տեսքը։ Շոկային սառեցման և բարձրակարգ փաթեթավորման շնորհիվ՝ «Meal Mark»-ի սաղմոնի պահպանման ժամկետը հասնում է 6 ամսի։

Հաճախորդին ավելի մոտ

«Մինչև վերջերս մեր հավատարիմ հաճախորդները ծովամթերքը պատվիրում էին հենց «Food Republic»-ի foodrepublic.am առցանց խանութից։ Ապրանքատեսակները սուպերմարկետներում հասանելի դարձնելով՝ ձգտում ենք ավելի հարմարավետ դարձնել հաճախորդների գնումները։ «Meal Mark»-ի սաղմոնն ինքնին հարմարավետության մասին է․ այն այնպիսի մանրակրկիտ մշակում է անցել, որ լիարժեք պատրաստ է խոհանոցում օգտագործման՝ որպես տարատեսակ աղցանների բաղադրիչ կամ տոնական սեղանի նախուտեստ»,- ընդգծել է Էլինա Սահակյանը։



«Food Republic»-ը խորհուրդ է տալիս իր հաճախորդներին ծովամթերքը գնելուց հետո պահել սառցախցիկում և հանել միայն օգտագործումից առաջ, որպեսզի այն շարունակի պահպանել իր որակական հատկանիշները նաև սպառողի տանը:

Ընկերությունը սուպերմարկետներ մատակարարումներն իրականացնում է փոքր քանակով և հաճախակի, որպեսզի հաճախորդն այն միշտ գտնի իր լավագույն տեսքով:



«Meal Mark»-ի ապրանքատեսակներն արդեն կարելի է ձեռք բերել «Պարմա», «Էմ Ջի», «Չինար», «ՍԱՍ», «Քարֆուր», «Նոր Զովք», «Կայզեր», «Երևան Սիթի», «Ռոք Ֆոր», «Գուրմենիա» սուպերմարկետներից։
Դիտում՝ 4367

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW