Իդրամը բոլորի համար է. Idram Junior-ի պատանի օգտատերերը ներկա են եղել ՀՖՖ-ի բաց մարզմանը
28.11.2023 | 17:57
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /

Լուսանկարը՝ ՀՖՖ






Հաղթող պատանիներից երեքը Banks.am-ի հետ զրույցում կիսվել են բաց մարզումից ստացած տպավորություններով եւ Idram Junior-ից օգտվելու իրենց փորձով:
9-ամյա Էրիկ Բաբաջանյանի համար հավաքականի ֆուտբոլիստներին հանդիպելն իսկական տոն է եղել:
«Ես ֆուտբոլ շատ եմ սիրում, արդեն 3 տարի է ֆուտբոլի եմ գնում: Շատ ուրախացա, երբ իմացա Idram Junior-ի խաղարկության մասին, մասնակցեցի ու հաղթեցի: Բաց մարզմանը տեսա մեր հավաքականի մարզվող բոլոր ֆուտբոլիստներին: Նրանք խորհուրդ տվեցին՝ եթե ուզում եմ լավ ֆուտբոլիստ դառնամ եւ արդյունքի հասնեմ, պետք է շատ աշխատեմ, շատ մարզվեմ: Երբ տեսա, թե նրանք ինչպիսի փոխանցումներ էին կատարում, ինչպես էին հարվածում, հասկացա, որ նույն ձեւ պետք է խաղամ», - պատմում է Էրիկը:
Էրիկին տպավորել էր ոչ միայն հավաքականի անդամների հանդիպումը, այլեւ Idram Junior-ից ստացած մյուս նվերները:
«Idram Junior-ից նվերներով պայուսակ ստացանք, «Երեւան պարկ»-ի տոմս եւ մարզաշապիկ: Մեր հավաքականի 9 խաղացող ստորագրեց իմ մարզաշապիկին»,- ոգեւորությունն է կիսում նա:
Էրիկն ասում է, որ Idram Junior սկսել է օգտագործել իր ծննդյան օրից՝ այս տարվա փետրվարի 17-ից, որը համընկում է Idram Junior-ի ծննդյան օրվա հետ. «Մեծ եղբայրս ասաց, որ նման հավելված կա, իմ հեռախոսի մեջ կակտիվացնի եւ կօգտագործեմ: Համարյա ամեն օր օգտվում եմ հավելվածից, երբ դասերից հետո սուպերմարկետից ինչ-որ բան եմ գնում, շատ հարմար է, սքանավորում եմ QR կոդը եւ վերջ: Միշտ կարող եմ գնում կատարել Junior-ով, եթե անգամ այդ պահին գումար չկա, ծնողներս փոխանցում են»:
Հաղթողներից 12-ամյա Արեգ Աբրահամյանն էլ հայրիկից է իմացել խաղարկության մասին եւ որոշել մասնակցել:
«Ես երազում էի մեր հավաքականի ֆուտբոլիստներին մոտիկից տեսնել: Ուելսի հետ խաղից մի քանի օր առաջ հանդիպեցինք նրանց: Մոտ մեկուկես ժամ ներկա էինք բաց մարզմանը: Վերջին պահն ինձ համար ամենահետաքրքիրն էր, այնպես էին խաղում, որ երբեք չէի տեսել: Իսկ ամենավերջում Idram Junior-ից նվերներ ստացանք», - պատմում է Արեգը:
Արեգն ասում է, որ խաղարկությանը մասնակցելու պայմաններից մեկը Idram Junior-ով վճարում կատարելն էր, ինչը ինքը գրեթե ամեն օր անում է դասերի ավարտին. «Մեր դպրոցի կողքի խանութից միշտ ինչ-որ համեղ բան եմ գնում եւ հավելվածով վճարում: Շատ հեշտ ու հարմար է այն օգտագործել, եթե Junior-ի վրա գումար չեմ ունենում, քույրս կամ հայրս հենց այդ պահին կարողանում են գումար փոխանցել: Ինձ շատ է դուր գալիս նաեւ հավելվածի ձեւը, քանի որ կարողանում եմ Junior-ում ավատար դնել»:
Ի տարբերություն տղաների՝ 10-ամյա Մարիամ Մուրադյանն առաջին անգամը չէ, որ հաղթում է Idram Junior-ի կազմակերպած մրցույթներում:
«Արդեն երկրորդ անգամն է, որ Idram Junior-ի մրցույթում հաղթում եմ: Երբ ինստագրամի հրապարակումը տեսա մրցույթի մասին, այդ ժամանակ պարապմունքի էի գնում, պարապմունքից դուրս գալուց մտա խանութ եւ իմ Idram Junior-ով գնում արեցի: Սպասում էի, որ էլի հաղթելու եմ: Չնայած ֆուտբոլին այդքան էլ չեմ հետեւում, բայց երբ մարզումը նայեցի, մի տեսակ սկսեցի սիրել այդ խաղը: Արդեն կհետեւեմ մեր հավաքականի խաղերին, քանի որ ճանաչեցի խաղացողներին»,- ասում է Մարիամը:
Մարիամն Idram Junior-ի առաջին օգտատերերից է եւ արդեն հասցրել է հավելվածով «վարակել» նաեւ մյուս ընկերներին:
«Իմ ամեն գնումից մայրիկս նամակ է ստանում, թե որտեղից գնումներ կատարեցի եւ որքան գումար վճարեցի դրա համար: Բացի այդ՝ իմ Idram Junior-ով կարողանում եմ նաեւ հեռախոսահամարս լիցքավորել: Սովորել եմ ճիշտ ծախսել եւ խնայել, գիտեմ նաեւ, որ իմ կատարած վճարումներից գումար է ուղղվում է բարեգործության՝ «Մի դրամիկի ուժը» նախաձեռնությանը», - կիսվում է Մարիամը:
IDBank-ի եւ Իդրամի նպատակն է անհպում վճարումները հասանելի դարձնել բոլորին․ ընկերությունները պնդում են՝ Իդրամը բոլորի համար է: Հենց այդ նպատակով էլ այս տարի նրանք գործարկեցին Հայաստանում առաջին պատանեկան ֆինանսական հավելվածը՝ Idram Junior-ը, 8-14 տարեկան օգտատերերի համար։ Այն երեխաներին հնարավորություն է տալիս անկանխիկ գումար ունենալ եւ անհպում վճարումներ կատարել, սովորել ճիշտ կառավարել ֆինանսները, իսկ ծնողներին՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործարքները։
Արփի Ջիլավյան
Վերջին լուրեր
11.04.2025 | 11:40 Նորություններ
11.04.2025 | 09:38 Նորություններ
11.04.2025 | 09:26 Ֆինտեխ
10.04.2025 | 22:30 Հոդվածներ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: