2023թ. I-ին կիսամյակում ՀՀ բանկերի զուտ շահույթը կազմել է շուրջ 142 մլրդ ՀՀ դրամ

18.07.2023 | 16:16 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#RUMELS Management Solutions #բանկեր #հաշվետվություն
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Հայաստանի բանկային համակարգի արդյունքների ամփոփում» RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերության հերթական վերլուծությունը, որը հրապարակվում է Banks.am կայքում բացառիկ հիմունքներով:

Վերջին 23 տարիների ընթացքում Ռուբեն Մելիքյանը զբաղեցրել է պատասխանատու ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում՝ ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին եւ արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առեւտուր եւ բանկային համակարգ: Ռուբեն Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է, Oxford-ի համալսարանի շրջանավարտ (Executive MBA), ինչպես նաեւ ստացել է New York-ի համալսարանի «Բիզնեսի խորացված գնահատում» մասնագիտացման հավաստագիր (Cռամtificate on Advanced Corporate Valuation)։

Սույն հետազոտության նպատակն է վերլուծել Հայաստանի բանկային համակարգի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2023թ. 1-ին կիսամյակի համար:

Զուտ շահույթ

2023 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմում է 142 մլրդ ՀՀ դրամ, ինչը 28 մլրդ ՀՀ դրամով կամ 25%-ով ավելի է, քան 2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում գրանցած արդյունքը։

Եթե նման շահութաբերության մակարդակը պահպանվի, ապա 2023թ. բանկային համակարգի զուտ շահույթը կարող է կազմել շուրջ 300 մլրդ ՀՀ դրամ (2022թ. կազմել է ռեկորդային 262 մլրդ ՀՀ դրամ

Նշված ժամանակահատվածում ամենամեծ շահույթը գրանցել է Արդշինբանկը, այն կազմել է ավելի քան 38 մլրդ ՀՀ դրամ։



Վարկային պորտֆել

Բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը 2023 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում աճել է 8.3%-ով։

Առ 30.06.2023թ. ընդհանուր վարկային պորտֆելը հավասար է 4.523 մլրդ ՀՀ դրամի եւ կազմում է ընդհանուր ակտիվների 53%-ը։

Նշված ընդհանուր վարկային պորտֆելը ներառում է մանրածախ եւ կորպորատիվ վարկեր։



Ամենախոշոր 5 բանկերի (Ամերիաբանկ, Արդշինբանկ, Ակբա բանկ, Հայբիզնեսբանկ  եւ Ինեկոբանկ) ընդհանուր վարկային պորտֆելները կազմում են բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 60.2%-ը:

Ամերիաբանկի մասնաբաժինը ամենամեծն է՝ 18.6%:



Պարտատոմսեր

Բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը 2023 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում աճել է 6.9 մլրդ ՀՀ դրամով, կամ 2%-ով։

Առ 30.06.2023, բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը կազմում է շուրջ 352 մլրդ ՀՀ դրամ։

18 գործող բանկից պարտատոմսեր թողարկել է 13-ը։



Ընդհանուր կապիտալ

2023 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 100 մլրդ ՀՀ դրամով, կամ 8%-ով ու կազմել 1.1417 մլրդ ՀՀ դրամ։

2023 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Հայաստանի բանկային համակարգի կուտակված շահույթը/վնասը (ներառյալ՝ գլխավոր պահուստը) աճել է 75 մլրդ ՀՀ դրամով, կամ 13%-ով եւ կազմել 656 մլրդ ՀՀ դրամ։

Շահաբաժին (դիվիդենտ) հայտարարագրել է 8 բանկ՝ 68 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր գումարով.

1. Արդշինբանկ՝ 18 մլրդ ՀՀ դրամ,
2. Ամերիաբանկ՝ 17.7 մլրդ ՀՀ դրամ,
3. Ինեկոբանկ՝ 13 մլրդ ՀՀ դրամ,
4. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան՝ 5.8 մլրդ ՀՀ դրամ,
5. Կոնվերս Բանկ՝ 4.4 մլրդ ՀՀ դրամ,
6. Ակբա բանկ՝ 4.4 մլրդ ՀՀ դրամ,
7. Evocabank` 3.4 մլրդ ՀՀ դրամ,
8. Հայէկոնոմբանկ՝ 0.74 մլրդ ՀՀ դրամ



2023թ. 1-ին կիսամյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

2023թ. 1-ին եռամսյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

2022թ. ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

2022թ. առաջին 9  ամիսների, ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

2022թ. 1-ին կիսամյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

2022թ. 1-ին եռամսյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

2021թ. ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
Դիտում՝ 22108
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW