ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում. 3-րդ եռամսյակի արդյունքները

02.10.2017 | 14:33 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#MaxMonitor
Banks.am կայքը, հիմնվելով Մեդիամաքս մեդիա ընկերության մշակած MaxMonitor մեդիա մոնիտորինգի համակարգի տվյալների վրա, ներկայացնում է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային համառոտ հաշվետվությունը:

2017թ. երրորդ եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար են հետեւյալ բանկերը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը (276), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը (273) եւ Արդշինբանկը (148):


Լրատվական կայքերում հիշատակումների թվով առաջատար է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 245 հիշատակում, թերթերում առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 53 հիշատակում: Հեռուստատեսությամբ հիշատակումների թվով առաջատար է Կոնվերս Բանկը՝ 11 ռեպորտաժ:

Դրական հիշատակումների թվով առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 222 հիշատակում, երկրորդը՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է՝ 203 հիշատակում, երրորդն այս ցուցանիշով Արդշինբանկն է՝ 120 հիշատակում:

Հիշատակումների ընդհանուր քանակում դրական հիշատակումների տոկոսային հարաբերակցությամբ առաջատարն Ինեկոբանկն է՝ 89%, 17 դրական հիշատակում 19-ից: Երկրորդն այս ցուցանիշով Պրոմեթեյ Բանկն է (հոկտեմբերի 1-ից՝ Evocabank)՝ 85%, 34 դրական հիշատակում 40-ից, երրորդը Հայէկոնոմբանկն է՝ 84%, 61 դրական հիշատակում 73-ից:

Մեդիամաքսը ԶԼՄ-ների մոնիտորինգով զբաղվում է 2001-ից: Հայաստանյան բանկերին վերաբերող մոնիտորինգային ծառայությունը գործարկել է 2009թ., 2015թ. կեսից այն իրականացվում է MaxMonitor համակարգի միջոցով:  

Համակարգը, որում ներառված են ՀՀ բոլոր առեւտրային բանկերը, բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն: Օնլայն նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն մեկ:

Բանկային մոնիտորինգի դեպքում դիտարկվում են 32 կայքեր, թերթեր (16 անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ (12 անվանում):   

Ընդհանուր առմամբ, MaxMonitor-ը դիտարկում է 127 հայկական կայքեր:

Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին` մեդիամոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային, եւ առաջարկում միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ:

MaxMonitor-ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:

«ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» հաշվետվության 2-րդ եռամսյակի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 78910
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW